«Միջազգային բյուջետային գործընկերությունը» (IBP) արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլիի մարտի 12-ին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում արած հայտարարությանը, թե Վրաստանի կառավարությունը բյուջեի թափանցիկության առումով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանում ամեն տարի ստեղծվում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնց գործունեությունն ու ֆինանսները թափանցիկ չեն։ «Մյուս կողմից, ամեն օր այս հասարակական կազմակերպությունները մեզ ավելի շատ թափանցիկության կոչ են անում, ինչն ինքնին լավ է, և մեր կառավարությունը, մեր իշխանությունը համարվում է ամենաառաջադեմ կառավարություններից մեկը աշխարհում և զարգացած ժողովրդավարական երկրների շարքում, թեկուզ այն, որ մենք բյուջեի թափանցիկությամբ աշխարհում առաջինն են։ Շատ մեծ ֆինանսավորում է ուղղվում հասարակական կազմակերպությունների հաշվեհամարներին, միլիոնավոր դոլարներ են ստացվել, այն բանից հետո, ինչ մեր կառավարությունը նորից վերականգնեց անկախությունը։ Թափանցիկ չէ նրանց նպատակները, նրանց գործունեությունը, մենք շատ քիչ տեղեկատվություն ունենք, և մենք պահանջում էինք նվազագույն մակարդակի թափանցիկություն և նվազագույն հաշվետվողականություն մեր հասարակության առաջ»,- ասել է Ղարիբաշվիլին։
«Բաց բյուջեի հետազոտության» տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանի կառավարությունը բյուջեի թափանցիկության բաժնում 100-ից ստացել է 87 միավոր և 120 երկրների շարքում զբաղեցրել է առաջին տեղը։ Նրան հաջորդում էին Ռուսաստանը՝ 73 և Ղազախստանը՝ 63 միավորով։ «Բաց բյուջեի ուսումնասիրության» շրջանակներում որոշվում է, թե որքանով է կառավարությունը հանրությանը բյուջետային գործընթացի տարբեր փուլերում ներգրավվելու հնարավորություն տալիս։ Այս առումով Վրաստանն ուներ 44 միավոր։ Ուսումնասիրությունը նաև որոշում է, թե որքանով կարող են օրենսդիր մարմինը և բարձրագույն աուդիտորական մարմինը իրականացնել բյուջեի արդյունավետ վերահսկողություն: Այստեղ Վրաստանի միավորը 74 էր։
IBP-ն հայտարարության մեջ նշում է, որ Վրաստանի վարչապետը սխալ է մեկնաբանում բյուջեի թափանցիկության ուսումնասիրության արդյունքները։ Միջազգային կազմակերպությունը խորապես մտահոգված է կառավարության կողմից հազարավոր մարդկանց նկատմամբ կիրառվող ճնշումներով, որոնք խաղաղ բողոքի ցույց էին անում երկրի ուժեղ քաղաքացիական հասարակության անկախությունը սահմանափակող օրինագծի դեմ:
«Մենք երախտապարտ ենք, որ Վրաստանի կառավարությունը մերժեց օրինագիծը վրաց ժողովրդի կողմից լայնորեն դատապարտվելուց հետո։ Չնայած դրան, մենք հիասթափված ենք, որ Վրաստանի վարչապետը օրենքը արդարացնելու հաամր սխալ է մեկնաբանում երկրի տեղը բաց բյուջեի ուսումնասիրության մեջ։ Կցանկանայինք պարզաբանել, թե ինչ է չափում այս ուսումնասիրությունը և ինչը՝ ոչ: Բյուջեի բաց հետազոտությունը չափում է թափանցիկությունը, վերահսկողությունը և հանրային մասնակցությունը պետական բյուջեի գործընթացներին:
Վրաստանի միավորը նշանակում է, որ կառավարությունը ժամանակին և ամբողջական տեղեկատվություն է հրապարակում հիմնական բյուջետային փաստաթղթերում: Սակայն դա չի նշանակում, որ Վրաստանը բյուջետային գործընթացից դուրս լիովին թափանցիկ, հաշվետու և ներառական է հասարակության հետ: Իրոք, անկախ գնահատականները ցույց են տվել կոռուպցիայի աճող բարձր մակարդակի մտահոգիչ նշաններ:
IBP-ն աշխատում է ավելի քան հարյուր երկրների անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ իրականացնելու Բաց բյուջեի հետազոտություն: Հետազոտության արդյունքների հավաստիությունն ու ճշգրտությունը հնարավոր է անկախ, փորձագետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առկայության դեպքում: Ցանկացած ջանք, որը սահմանափակում է քաղաքացիական դերակատարների ազատ և անկախ գործելու հնարավորությունը, սահմանափակում է IBP-ի՝ հետազոտություններ իրականացնելու կարողությունը:
Մենք չենք ընդունի Վրաստանի կառավարության կողմից բաց բյուջետի վարկանիշի օգտագործումը՝ դրակոնյան օրենքը արդարացնելու համար, որը թափանցիկության պատրվակով սահմանափակում է անկախ քաղաքացիական հասարակությանը:
Ուժեղ և անկախ քաղաքացիական հասարակությունը կարևոր է հանրային հատվածի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար և էական նախապայման է ժողովրդավարական հասարակությունների համար: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը լսել իր ժողովրդին, որը ձգտում է ավելի ժողովրդավարական ապագայի»,- նշում է IBP-ն։
Միջազգային կազմակերպությունը գրում է, որ կառավարության կողմից ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժի անհամաչափ կիրառումն ընդգծում է, որ Վրաստանում խաղաղ հավաքների և խոսքի ազատության համար գնալով ավելի քիչ տարածք է մնում։
Խորհրդարանական մեծամասնության անդամները, որոնք ձևականորեն դուրս են եկել «Վրացական երազանքից» և ձևավորել են «Ժողովրդի ուժը» շարժումը, նախաձեռնել էին երկու օրինագիծ, որոնց համաձայն օտարերկրյա ֆինանսավորում ստացող անկախ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները պարտավոր էին գրանցվել որպես «գործակալ»։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծով Արդարադատության նախարարությանը լիազորություն էր տրվում ստուգել ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, մշակել անձնական տվյալները և տուգանել 25 000 լարիով, իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը օրենքը խախտողների համար նախատեսում էր նաև մինչև 5 տարվա ազատազրկում։
«Վրացական երազանքը» մարտի 7-ին 78 պատգամավորի աջակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որին հաջորդել են բազմահազարանոց բողոքի ցույցեր Ռուսթավելիի պողոտայում։ Ներքին գործերի նախարարությունը ցրել է խաղաղ ցուցարարներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ միջոցներ։ Ակցիան ցրելու ժամանակ ստացած վնասվածքների պատճառով հանրահավաքի մասնակիցներից մեկը կորցրել է մեկ աչքի տեսողությունը։ Ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 133 քաղաքացու, իսկ մեկին՝ քրեական կարգով։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ շարունակվում է բռնության դեպքերի հետաքննությունը Քրեական օրենսգրքի 353 պրիմա և 187 հոդվածներով, որոնք վերաբերում են ոստիկանների վրա հարձակումներին և այլոց գույքին վնասելուն։
Քաղաքացիների բողոքի արդյունքում «Վրացական երազանքը» ստիպված եղավ հրաժարվել ռուսական օրենքներից. մարտի 10-ին երկրորդ ընթերցմամբ մերժվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը ետ կանչվեց խորհրդարանից:
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Ռուսաստանի Դաշնությունում գործում է 2012 թվականից և օգտագործվում է անկախ լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը լռեցնելու համար։