«Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես արդեն նշեցի, հագեցած է քաղաքական մեսիջներով, զուրկ է իրավական և մասնագիտական հիմնավորումից և պարունակում է մի շարք փաստացի ոչ ճիշտ տեղեկատվություն»,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքը» այսպես կոչված «գործակալների մասին» ռուսական օրենքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի քննադատական եզրակացությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
Իշխող կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում խորհրդարանական մեծամասնության անդամ Սալոմե Քուրասբեդիանին անգամ ասաց, որ «Վենետիկի հանձնաժողովին գրել են տվել, որ NGO-ների և լրատվամիջոցների թափանցիկությունը վատ է և ոչ ժողովրդավարական։ Ակնհայտ է, որ այս ամենը խաթարում է այս հաստատության վստահելիությունը և այն արժեքները, որոնց նա պետք է ծառայի»:
«Վրացական երազանքի» պնդմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ «թափանցիկության օրենքի դեմ իրավական կամ այլ փաստարկներ չկան»։
«Եզրակացության մեջ մենք գտնում ենք բազմաթիվ չհիմնավորված և հակասական իրավական փաստարկներ, ինչպես նաև փաստերի մի շարք կոպիտ խեղաթյուրումներ, որոնք էլ ավելի են նպաստում կոնկրետ խմբերի արմատականացմանը։ Այսպիսով, հիասթափեցնող է, որ Վենետիկի հանձնաժողովի հարթակը մասնագիտական դատողությունների փոխարեն օգտագործվել է կողմնակալ քաղաքական դատողություններ անելու համար, ինչը կրկին ու կրկին վնասում է Վենետիկի հանձնաժողովի հեղինակությանը։
Վենետիկի հանձնաժողովը նաև նշում է, որ թափանցիկության մասին Վրաստանի օրենքը նմանություններ է պարունակում Ռուսաստանի, Հունգարիայի և Ղրղզստանի օրենքների հետ։ Սակայն եզրակացության 38-րդ կետում ընդամենը երեք տող է հատկացված այս հարցին, և դրա վերաբերյալ իրավական հիմնավորումն այլևս ներկայացված և մշակված չէ եզրակացության մեջ։ Նման մանիպուլյատիվ ու անփաստարկ մոտեցմամբ հանձնաժողովը փորձում է խարանել վրացական օրենքը»,- ասել է Սալոմե Քուրասբեդիանին։
Մայիսի 21-ին, Վենետիկի հանձնաժողովը հրատապ կարծիք է հրապարակել «գործակալների մասին» ռուսական օրենքի վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովը խստորեն կոչ է անում իշխանություններին չեղարկել օրենքն իր ներկայիս տեսքով, քանի որ դրա հիմնարար թերությունները կհանգեցնեն էական բացասական հետևանքների միավորումների և ազատ արտահայտվելու իրավունքի, գաղտնիության, հասարակական գործունեությանը մասնակցելու իրավունքի և խտրականության արգելման համար: Սա բացասաբար կանդրադառնա բաց, տեղեկացված հանրային բանավեճի, բազմակարծության և ժողովրդավարության վրա:
