Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան՝ կազմված Դիմիտրի Գվրիտիշվիլիից, Դավիթ Ախալբեդաշվիլիից և Գոչա Դիդավայից, բավարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բողոքը և չեղյալ է համարել Թեթրիծղարոյի դատավոր Վլադիմիր Խուճուայի որոշումը, ըստ որի՝ քվեարկության գաղտնիության խախտման պատճառով անվավեր են ճանաչվել Թեթրիծղարոյի և Ծալկայի ընտրատարածքների 30 տեղամասերի արդյունքները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
«Թիվ 25 Ծալկայի տարածքային ընտրական հանձնաժողովի և թիվ 26 Թեթրիծղարոյի տարածքային ընտրական հանձնաժողովի դիմումները պետք է բավարարվեն։ Ծալկայի մունիցիպալիտետի Թեթրիծղարոյի շրջանային մագիստրատ դատարանի 2024 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը պետք է չեղյալ համարվի և նոր որոշում ընդունվի»,- որոշման մասին հայտարարել է նիստի նախագահ, դատավոր Դավիթ Ախալբեդաշվիլին։
Վերաքննիչ ատյանը չի բավարարել «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» (ՎԵԻԱ) բողոքը Արևելյան Վրաստանի բոլոր 1293 տեխնոլոգիական ընտրական տեղամասերի արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։
«Մենք սպասում էինք սրան, բայց դա չի փոխում այն փաստը, որ ընտրություններում չի պահպանվել քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականությունն էր, որը նա չկարողացավ կատարել։ Սա փաստ է։ Անկախ դատարանի որոշումից՝ Վրաստանի բնակչության մի զգալի մասը՝ երկու միլիոն մարդ, անձնական փորձից գիտեն, որ իրենց ձայնը գաղտնի չի եղել, գիտեն, որ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել»,- ասել է ՎԵԻԱ-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեն։
Նա կարծում է, որ Թբիլիսիի վերաքննիչ դատարանը համաձայնեցված է եղել Քութայիսիի վերաքննիչ դատարանի հետ, որը երեկ նույն որոշումն է կայացրել։ «Դատական համակարգը որոշել է չկրկնել տարբեր կարծիքներ այս հարցերի վերաբերյալ»,- նշել է Նոնա Քուրդովանիձեն։
Վերաքննիչ դատարանում դատավարությունը շարունակվել է շուրջ 24 ժամ։ Դատարանը ՎԵԻԱ-ի 12 գործերը, որոնք վերաբերում էին Արևելյան Վրաստանի բոլոր տեխնոլոգիական տեղամասերի անվավերությանը, և «Իմ ձայնը» դիտորդական կազմակերպությունների 14 բողոքը՝ շուրջ 150 տեղամասերի արդյունքների անվավերության վերաբերյալ, միավորել է մեկ վարույթում։
Դատավորների կոլեգիան հավանություն չի տվել ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդություններին, այդ թվում՝ դատավոր Գվրիտիշվիլիի հեռացմանը և գործերի առանձնացմանը։ Բացի այդ, նա հաշվի է առել ԿԸՀ-ի միջնորդությունը և որպես ապացույց գործին չի ավելացրել Թեթրիծղարոյի դատարանում կատարված փորձը։ Դատարանը նորից է փորձարկում անցկացրել՝ պարզելու, թե արդյոք ընտրողի կամքն իսկապես տեսանելի է, երբ քվեաթերթիկը սահեցվում է հաշվիչ մեքենայի մեջ: ԿԸՀ-ի աշխատակիցներից հետո փորձարկմանը մասնակցել է նաև նիստը նախագահող դատավոր Դավիթ Ախալբեդաշվիլին, և ինչպես ՎԵԻԱ-ի փաստաբանն է ասում, բոլորը տեսել են նրա ընտրությունը, թեև դատավոր Գվրիտիշվիլին այն հաշվի չի առել։