Թբիլիսիի վերաքննիչ դատարանը կրճատել է 2021 թվականի հուլիսի 5-ին լրագրողների և օպերատորների վրա հարձակման մեջ մեղադրվողների պատիժը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Դատավոր Մաիա Թեթրաուլին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է կազմակերպված խմբակային բռնության մասնակցություն, արդարացրել է «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Միրանդա Բաղաթուրիայի և օպերատոր Լեքսո Լաշքարավայի նկատմամբ խմբակային բռնության համար դատապարտված բոլոր վեց անձանց՝ Դավիթ Կութալաձեին, Ակակի Նակաշիձեին, Թոռնիկե Դավլաշերիձեին, Օթար Գելաշվիլիին, Ցոտնե Չիխլաձեին և Գիա Գիգուաշվիլիին։
Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կողմից բոլոր վեց դատապարտյալներին՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու համար (հոդված 154), մասնագիտական գործունեության հետ կապված հետապնդման համար (հոդված 156) և առողջությանը դիտավորությամբ պակաս ծանր վնաս պատճառելու համար (հոդված 118), սահմանած 5 տարվա ազատազրկումը կրճատել է մինչև 4 տարվա: Դատապարտյալները չեն ընդունում իրենց մեղքը:
«Դատախազությունը կտրականապես համաձայն չէ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վճռի հետ։ Մեղադրող կողմը նշված դատավճիռը կբողոքարկի Վրաստանի Գերագույն դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում»,- ասել է դատախազ Թամար Իակոբիձեն։
2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում Վրաստանի պատրիարքարանի, ռուսամետ «Ալտ-Ինֆո» կազմակերպության և հոմոֆոբ այլ խմբավորումների կոչով ակցիա է տեղի ունեցել ընդդեմ «Թբիլիսի փրայդի»՝ «Արժանապատվության երթ» միջոցառման: Հանրահավաքի ժամանակ ակցիայի մասնակիցները խմբերով հարձակվել են լրագրողների վրա, ծեծի ենթարկել նրանց, ջարդել սարքավորումները։ Բռնության զոհ է դարձել 53 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ։ Նրանցից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել և բժշկական օգնության կարիք են ունեցել։ Նրանց թվում է եղել «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր 36-ամյա Ալեքսանդր Լաշքարավան, ում վրա հոմոֆոբ խմբի անդամները հարձակվել է «Սիրցխվիլիա» շարժման գրասենյակում։
Լաշքարավան հիվանդանոցից դուրս է գրվել հուլիսի 8-ին, իսկ հուլիսի 11-ի առավոտյան նրան մահացած են գտել իր տանը։ ՆԳՆ-ն օպերատորի մահվան փաստով հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 115-րդ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Հետաքննությունը դեռ չի ավարտվել։
2022 թվականի հունվարի 7-ին ԶԼՄ-ներում հրապարակվել է Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի եզրակացության մի հատված Ալեքսանդր Լաշքարավայի գործով, ըստ որի Լաշքարավայի մահվան պատճառը եղել է «Հերոին» տեսակի թմրանյութով թունավորվելու հետևանքով զարգացած սրտանոթային և շնչառական սուր անբավարարությունը: Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի տվյալներով՝ եզրակացության նկատմամբ վստահությունը նվազում է նրանով, որ, չնայած հրապարակային առաջարկին, ՆԳՆ-ն փորձաքննության գործընթացում չի ներառել միջազգային փորձագետների։
Հուլիսի 5-ի գործով իրավապահ մարմինները ձերբակալել են ընդհանուր առմամբ 31 անձի, որոնցից 26-ը դատապարտվել է ազատազրկման։ Բռնությունները կազմակերպելու համար ոչ ոք չի ձերբակալվել։
