«Այս աղմուկի ու լարվածության ֆոնին շատ դժվար է, որ գործընթացը շարունակվի։ Նախարարությունը և շահագրգիռ կողմերը պետք է լինեն կառուցողական ռեժիմում»,-ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին՝ անդրադառնալով ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողների բողոքին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում Ազարաշվիլին ասել է, որ նախարարությունն ամեն օր փորձում է շտկել ստեղծված խնդիրները։ Նա կառավարության շենքի մոտ գիշերող և հանրահավաքներ կազմակերպող ծնողներին կոչ է արել նախարարությունում շարունակել կառուցողական աշխատանքը։
«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցային ռեժիմից։ Երկու շաբաթ առաջ, եթե ճիշտ եմ հիշում, ինձ հետ հանդիպում եղավ, և ցավոք, գործընթացը շարունակվեց փողոցում։ Շատ ցավալի է, որ դա տեղի է ունենում, քանի որ շատ կարևոր հարցեր են գալիս գործընկերներից և բոլոր ներգրավված երկրներից կամ կողմերից, թե ինչպես է պատահում, որ մենք ստիպված ենք որոշում կայացնել բողոքի ակցիաների ֆոնին, քանի որ աշխատանքային խումբը և միջգերատեսչական խորհուրդը պետք է զերծ լինեն բոլոր տեսակի ճնշումներից և ազդեցություններից: Խորհուրդը որոշումներ կայացնի՝ ելնելով երեխաների լավագույն շահերից: Այս ֆոնը խանգարում և խափանում է նման որոշման կայացումը։
Նման վերջնագրի լեզվով խոսելը ոչ մի կերպ չի օգնի և ոչ մի կերպ չի արագացնի գործընթացը՝ նշելով կոնկրետ ժամկետ կամ կառավարության ինչ-որ որոշում»,- ասել է Ազարաշվիլին։
Լրագրողի հարցին, թե երբ կկարողանան ծնողները իմանալ ախոնդրոպլազիայի բուժման համար դեղամիջոցի ներմուծման ժամկետը, նախարարն ասել է, որ այս հարցը կառավարությունից կախված չէ:
«Բազմամասնագիտական աշխատանքային խումբը, միջգերատեսչական խորհուրդը, ինչպես նաև պրոտոկոլի և ուղեցույցի վրա աշխատող խումբը կքննարկի այս ամենը, և հենց նրանց վերլուծություններից, եզրակացություններից կարելի է քննարկել, թե ինչ մեթոդներով և երբ կկարողանանք ներդնել հանրապետությունում նշված հիվանդության բուժման դեղամիջոցը, թե տարբեր մեթոդներ։ Դա չպետք է նմանվի խոստում տալուն։ Այս դեղամիջոցի հետ կապված կան տարբեր երկրների փորձեր, տարբեր մարտահրավերներ, հարցեր, ուստի խորհուրդը քննարկում է համապատասխան որոշում կայացնելու համար։ Ցավոք, չեմ կարող ժամանակ տալ [քննարկման համար]։ Այն լիովին անկախ խորհուրդ է։ Կոնկրետ ժամկետ տալը սխալ կլինի, քանի որ քննարկումը հիմնված է տարբեր գիտական հիմնավորումների, ուսումնասիրությունների ու արդյունքների վրա»,- ասել է նախարարը։
Կառավարության այսօրվա նիստին զուգահեռ ծնողները ևս մեկ անգամ արտահայտել են իրենց դիրքորոշումը և հայտարարել, որ իրենց նպատակը ոչ թե «բողոքը հանուն բողոքի» է, այլ արդյունքը՝ դեղ ստանալը։ Մայրերից մեկի՝ Քեթևան Բեգիաշվիլիի խոսքով, դեկտեմբերի 29-ից հետո առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայից լսել են, որ նախարարությանը ժամանակ է պետք.
«Ասում է, որ բանակցություններ են ընթանում «Բիոմարինի» հետ, երբ անձնական զրույցի ժամանակ հարցրի, թե «Բիոմարինը» ձեզ ինչ է գրել, ասաց՝ ի՞նչ անեմ, պատասխանը ուշանում է, ձեր նման չեմ կարող ակցիաներ կազմակերպել: Նա ծիծաղում է մեզ վրա։ Կարծես՝ մեզ դու է գալիս այս ակցիաները: Եթե վարչապետն ասում է, որ պատրաստ է, որ ֆինանսներ կան, ապա ո՞րն է խնդիրը։ Պարոն վարչապետը բավական ժամանակ ուներ՝ մեկ շաբաթ։ Ե՛վ Թամար Գաբունիան, և՛ առողջապահության նախարարը երկիմաստ են խոսում: Երևի իրենք էլ են վարչապետից պատասխանի սպասում»։
Արդեն 16 ամիս է՝ ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողները նախարարությունից պատասխան են խնդրում, թե պետությունը երբ է ֆինանսավորելու իրենց երեխաների համար անհրաժեշտ «Վոսորիդիտ» (ֆիրմային անվանումը Voxzogo) դեղամիջոցը։ Նրանք 14 օր է՝ կառավարության շենքի մոտ են, գիշերում են բաց երկնքի տակ և հանդիպում պահանջում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Մարտի 24-ին կառավարության նիստում Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ դեղերի գնման համար անհրաժեշտ 10 մլն լարին կառավարության համար «սկզբունքային և կրիտիկական չէ»։ Նրա խոսքով՝ ախոնդրոպլազիայով հիվանդ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, եւ մինչ կառավարությունը ֆինանսավորման հարցով որոշում կկայացնի, անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել։
Voxzogo-ն, որը արտադրվում է «Բիոմարին»-ի կողմից, ստացել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) հաստատումը 2021 թվականին՝ որպես ախոնդրոպլազիա ունեցող հինգ տարեկան և բարձր երեխաների աճը խթանող դեղամիջոց: Նույն թվականից Voxzogo-ն հաստատվել է Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից: 2022 թվականի հունիսին դեղամիջոցը հաստատվել է նաև Ճապոնիայի Առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից՝ առանց ավելի ցածր տարիքային սահմանափակման:
Ծնողներն ասում են, որ կորցնելու ժամանակ չունեն, քանի որ երբ երեխաները հասնեն որոշակի տարիքի, դեղամիջոցն այլևս արդյունավետ չի լինի: