«Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում նախաձեռնել է համաներման մասին օրինագիծ, որը վերաբերում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված հանցագործություններին։ Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին ասել է, որ օրինագիծը նախատեսում է պատժաչափը 1/6-ով կրճատելու կանոն՝ դրանով իսկ հնարավորինս ընդլայնելով համաներման շահառուների շրջանակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
Նախագծով նախատեսվում է նաև պատժի նվազեցում ½ և ¼-ով, պատասխանատվությունից և պատժից լրիվ ազատում։
«Համաներումը հատուկ մոտեցում է ներդնում դատապարտվածների նկատմամբ, և մեկ տարով պայմանական պատժաչափերի կրճատումը կվերաբերի մոտավորապես 7000 անձի, ինչը նորություն է համաներման նախորդ նախագծերի համեմատ», - ասել է Իոնաթամիշվիլին:
Համաներումը չի վերաբերի սպանության համար դատապարտված անձանց, թմրավաճառներին, սեռական հանցագործություններին, կողոպուտին, ահաբեկչությանը, կոռուպցիային և պաշտոնեական հանցագործություններին, այսպես կոչված գողական աշխարհին, կոնվենցիոն հանցագործություններին, թրաֆիքինգին, այլ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին։
«Վրացական երազանքը» հուլիսին խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ կընդունի համաներման օրենքը, իսկ սեպտեմբերին վերջնական կհաստատի։
Համաներման մասին հունիսի 28-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում այսօր կա մոտ 10 հազար բանտարկյալ, ինչը «օպտիմալ տվյալ չէ»։ «Ցանկալի կլիներ, որ բանտարկյալների թիվը կրճատվեր առնվազն 1/3-ով, և կարծում ենք, որ համաներման մասին օրենքը, որը պատրաստվել է, լուրջ ներդրում կունենա այս նպատակին հասնելու գործում»,- ասել է նա։
«Վրացական երազանքը» համաներում է հայտարարում խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ այն կիրառելու բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ձերբակալվել և տուգանվել են ռուսական օրենքի դեմ բողոքելու համար։
