«Վրացական երազանքն իր գործունեությունը ֆինանսավորելու և ընդդիմությանը հալածելու համար հենվում է սև փողերի վրա, որոնք ստացվել են ամբողջ աշխարհում տեղակայված խարդախ քոլ սենտրերից», - նշում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հելսինկյան հանձնաժողովը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
X սոցիալական ցանցում հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է դադարեցնի նշված քոլ ցենտրերը, որոնք «ֆինանսավորում են վրաց ժողովրդի դեմ «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական արշավը։
«Վրացական երազանքի» կողմից «սև փողի» կիրառման մասին խոսվել է նաև Հելսինկյան հանձնաժողովի անդամներ՝ ԱՄՆ կոնգրեսականներ Ջո Ուիլսոնի, Սթիվ Քոհենի, Ռիչարդ Հադսոնի և Մարկ Վայսի նամակում, որը նրանք հուլիսի 31-ին ուղարկել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, և պահանջել Բիձինա Իվանիշվիլիի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։
Կոնգրեսականները կարծում են, որ հրամայական է, որ Պետքարտուղարությունը, համագործակցելով ԱՄՆ-ի և բարեկամ օտարերկրյա իրավապահ մարմինների հետ, արագ, անհապաղ և համակարգված գործողություններ ձեռնարկի միջազգային «քոլ ցենտրերի» ցանցերի դեմ՝ նրանց գործունեությունը խափանելու համար:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը նաև հայտնի է որպես ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով, Միացյալ Նահանգների դաշնային կառավարության անկախ հանձնաժողով է։ Հելսինկյան հանձնաժողովը ստեղծվել է 1976 թվականին և ներառում է ներկայացուցիչներ Սենատից, Ներկայացուցիչների պալատից, Պետական, Պաշտպանության և Առևտրի դեպարտամենտներից:
