Խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից մեկի՝ խորհրդարանի փոխնախագահ Լևան Իոսելիանիի հանրային պաշտպանի պաշտոնում ընտրությանը։ Այս մասին կուսակցության գրասենյակում մեծամասնության նիստի ավարտից հետո հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։ Լևան Իոսելիանիի թեկնածության շուրջ քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 7-ի լիագումար նիստում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Իոսելիանիի թեկնածության հետ կապված միայն երկու փաստարկ է ներկայացվել բացասական համատեքստում: Մի քանի պատգամավորների կողմից դիտողություն արվեց, որ քաղաքականապես կողմնակալ մարդը չի կարող և չպետք է լինի թեկնածու և, համապատասխանաբար, հանրային պաշտպան։ Նաև հիշեցվել են նախկինում նրա կողմից արված մի քանի հայտարարություններ, որոնք, հաստատում եմ, գուցե տեղին չէին, բայց նա ունի և ուներ իր քաղաքական դիրքորոշումը։ Մենք պայմանավորվեցինք, որ միայն այս փաստարկները բավարար չեն նրա թեկնածությունը մերժելու համար, և խորհրդարանական մեծամասնությունն իր ամբողջական կազմով վաղը կաջակցի Լևան Իոսելիանիի թեկնածությանը»,- ասել է Մդինարաձեն։
Մինչ մեծամասնության նիստը, Լևան Իոսելիանիի թեկնածությունը քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նիստում։ Նա հանրային պաշտպանի միակ թեկնածուն է։
«Իմ երազանքը միշտ եղել է մարդու իրավունքները պաշտպանելն ու ես դա արել եմ, դրա համար էլ իրավագիտություն եմ սովորել ու դարձել իրավաբան։ Ընդհանրապես, մարդկանց պաշտպանությունն այն է, ինչով ես զբաղվել եմ մինչև քաղաքականություն մտնելը, և ես իսկապես ուրախ կլինեմ, եթե ինձ հնարավորություն տրվի դա անել համակարգային մակարդակով և այնպիսի պատվավոր դիրքից, ինչպիսին հանրային պաշտպանի պաշտոնն է։ Ես կարող եմ նաև երաշխավորել մեր բոլոր համաքաղաքացիներին՝ քաղաքական և ոչ քաղաքական գործիչներին, որ իսկապես լինելու եմ բոլորի հանրային պաշտպանը, սա է ամենագլխավորը»,- ասել է Իոսելիանին։
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հավանություն է տվել Լևան Իոսելիանիի թեկնածությանը։ Կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն նշել է, որ հարցը կքննարկվի լիագումար նիստում և կանցկացվի քվեարություն։ Մեզ համար հատկապես կարևոր է այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելը՝ հաշվի առնելով, որ սա 12 կետից բաղկացած ծրագրի [Եվրահանձնաժողովի հանձնարարականների] 12-րդ կետն է», - ասել է Սարջվելաձեն։
Հանրային պաշտպանը ընտրվում է խորհրդարանի ամբողջական կազմի երեք հինգերորդի (90 պատգամավորի) աջակցությամբ։ Ելնելով այն հանգամանքից, որ ոչ մի կուսակցություն խորհրդարանում 90 մանդատ չունի, հանրային պաշտպանի ընտրության համար կպահանվջի նաև ընդդիմության աջակցությունը։ Հայտնի է, որ Լևան Իոսելիանիի թեկնածությանը կողմ են նաև «Հանրապետականների» առաջնորդ Խաթունա Սամնիձեն և անկախ պատգամավոր Թամար Կորձաիան։
2022 թվականի դեկտեմբերի 22-ին խորհրդարանը չկարողացավ 19 թեկնածուներից որևէ մեկին ընտրել հանրային պաշտպան։