«Վրացական երազանքը» Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրել Իրակլի Կոբախիձեին, ում ներկայացրել է կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Կուսակցության այսօրվա համագումարում իր ելույթի ժամանակ Կոբախիձեն վստահության համար շնորհակալություն է հայտնել Իվանիշվիլիին։
«Պարոն Բիձինա Իվանիշվիլին մեզանից յուրաքանչյուրի համար օրինակ է, թե ինչպես պետք է ծառայել սեփական երկրին։ Անցած տարիներին թիմի յուրաքանչյուր անդամ իր ջանքերն է ներդրել մեր երկրի առաջընթացի համար, սակայն պետք է անպայման նշել․ այն որ այսօր Վրաստանը ունի ժողովրդավարություն, խաղաղություն, տնտեսական առաջընթաց, և երկիրը ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ առաջին հերթին պարոն Բիձինա Իվանիշվիլիի շնորհիվ է։ Շնորհակալություն կուսակցության հիմնադիրին սրա համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին վստահության համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան հատկապես վարչապետի պաշտոնում իր եռամյա հաջող աշխատանքի համար, որն աննախադեպ հաջողություն բերեց մեր երկրին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Ինչ վերաբերում է նախարարների կաբինետի ձևավորմանը, ապա, ըստ Կոբախիձեի, նա կառավարության յուրաքանչյուր անդամին առաջարկել է մնալ պաշտոնում և մերժում է ստացել միայն պաշտպանության նախարարից։
«Միայն պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի դիրքորոշումն այն էր, որ նա ցանկանում էր քաղաքականությունից տեղափոխվել այլ դաշտ։ Ես հարգում եմ նրա որոշումը։ Ըստ այդմ, Վրաստանի կառավարությունում կկատարվի միայն մեկ փոփոխություն՝ պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Չիքովանին։ Սա այն կազմն է, որը պաշտոնապես կներկայացվի խորհրդարանին։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրերին, ապա համապատասխան ծրագիրը վաղը կներկայացվի խորհրդարանին։ Խոսքը 10-ամսյա ծրագրի մասին է, քանի որ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո կներկայացնենք թարմացված 4-ամյա ծրագիր։ Առաջին խնդիրը լինելու է ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք սկսվել են գործող կառավարության ծրագրի շրջանակներում»,- ասել է վարչապետի թեկնածուն։
Կառավարության ղեկավարի պաշտոնում Իրակլի Կոբախիձեն կփոխարինի Իրակլի Ղարիբաշվիլիին։ Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել հունվարի 29-ին։ Նա այսօր ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ։
Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանքի» նախագահն էր 2021 թվականից, իսկ 2016 թվականից եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։ Նա այս պաշտոնը լքել է 2019 թվականի հունիսի 21-ին՝ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի կողմից խորհրդարանի նախագահի աթոռը զբաղեցնելու հետո, որին հաջորդել է բազմահազարանոց բողոքի ցույց Թբիլիսիում։ Հանրահավաքի մասնակիցների պահանջներից մեկը Կոբախիձեի հրաժարականն էր։