Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը Էստոնիայի և Լիտվայի կառավարությունների որոշումը՝ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի կառավարության քսան ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ, համարում է «հակավրացական» քայլ և հայտարարում, որ «համապատասխան միջոցներ» չի ձեռնարկի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Վրացական իշխանություններն իրավունք և հնարավորություն ունեն համապատասխան միջոցներով պատասխանել Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշմանը։ Սակայն, ելնելով լիտվացի և էստոնացի ժողովուրդների նկատմամբ հարգանքից, մենք նպատակահարմար չենք գտնում նման քայլի դիմելը։ Մեր որոշումն է մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում երկու պետությունների հետ՝ չվտանգելու համար վրացի, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամությունը»,- ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ կարդում ենք, որ Էստոնիան և Լիտվան «այսօր ամենասահմանափակ ինքնիշխանությունն ունեն ԵՄ-ում», և նրանց կառավարությունները «գործում են ոչ թե իրենց սեփական ժողովրդի շահերին համապատասխան, այլ օտարերկրյա վարչակազմերի թելադրանքով»։
«Սա է հիմնական պատճառը, որ նշված պետությունների կառավարությունները ստիպված են գործել իրենց արժանապատվության դեմ։ Ափսոս, որ չնայած անկախության 33-ամյա պատմությանը, Լիտվայի և Էստոնիայի իշխանությունները չեն կարողացել ձերբազատվել խորհրդային մտածելակերպից։
Մեր բարեկամ էստոնացի և լիտվացի ժողովուրդներին մաղթում ենք ինքնիշխանության ամրապնդում և ամենայն բարիք 2025 թվականին»,- հայտարարում է Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը։
Դեկտեմբերի 2-ին Էստոնիան և Լիտվան վիզային սահմանափակումներ են մտցրել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի և ՆԳՆ 9 այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Դեկտեմբերի 15-ին երկրներն ընդլայնել են պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը․ Էստոնիան արգելել է Վրաստանի ևս 14 բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը իր տարածք, իսկ Լիտվան՝ 17 պաշտոնյայի։ Նրանց թվում է Իրակլի Կոբախիձեն։
«Ես կոչ եմ անում ԵՄ բոլոր երկրներին արձագանքել այն ամենին, ինչ տեղի է ունենում Վրաստանում և կոնկրետ միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր անհիմն ուժ և դաժան բռնություն են կիրառում Վրաստանի ժողովրդի նկատմամբ և խարխլում ժողովրդավարությունը», - ասել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է լրացուցիչ պատժամիջոցների ենթարկված 17 անձանց ցուցակը։ Նրանում, Իրակլի Կոբախիձեից բացի, ընդգրկվել են Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն և կառավարական քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեն։