Կրեմլի գլխավոր գաղափարախոս, ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի քննարկմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Վրաստանը ճիշտ ճանապարհի վրա է։ Եթե ուզում ես ինքնիշխանություն, ոչնչացրու հինգերորդ շարասյունը։ Մենք անցել ենք դրա միջով և դրական արդյունքը տեսանելի է։ Սակայն, սա միայն սկիզբն է։ Քանի՞ լիբերալ գործակալ է մնում հասարակության խորքում՝ էլիտայում, բյուրոկրատիայում, կրթության, մշակույթի, բիզնեսի մեջ։ Բայց Աստծո շնորհով մենք նրանց կմաքրենք»,- գրել է Դուգինը։
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը 12 ժամ տևած քննարկումից հետո սատարեց անկախ ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին սահմանափակող օրինագիծը։ Ինչպես ասել է ռուսական օրենքի հեղինակներից Մամուկա Մդինարաձեն՝ օրինագիծը քննարկման կդրվի այս շաբաթ կայանալիք լիագումար նիստում։
Խորհրդարանի շենքի մոտ հազարավոր մարդիկ են հավաքվել։ Նրանք հայտարարում են, որ թույլ չեն տա այն օրենքի ընդունումը, որը «կվնասի Վրաստանի եվրոպական ապագային»։
Ոստիկանությունը ձերբակալել է հանրահավաքի մի քանի մասնակիցների։ Դեպքի վայրում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենա։
«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ մարտին, հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքը ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, թեև դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։