Վրաստանն ավելի ու ավելի է գիտակցում, որ չի ցանկանում օգտագործվել որպես սպառնալիքի պլացդարմ Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
«Եթե նայեք Վրաստանին... նրանք ավելի ու ավելի են հասկանում, որ Վրաստանը անկախ ինքնիշխան պետություն է, որը ձգտում է խաղաղ ապրել իր հարևանների հետ։ Նրանք հասկանում են, որ չեն ցանկանում օգտագործվել որպես պլացդարմ՝ Ռուսաստանի Դաշնությանը վտանգ ներկայացնելու համար»,- ասել է Օվերչուկը՝ հավելելով, որ այդ միտումը դրականորեն է ազդում Մոսկվայի և Թբիլիսիի միջև առևտրատնտեսական հարաբերությունների աճի վրա, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտի վրա։
«Դա այն է, ինչին ձգտում են երկու կողմերը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Վրաստանի կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքը ցանկանում է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ և «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Այս հարցի շուրջ խոսել է նաև «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ «Գլոբալ պատերազմի կուսակցության՝ Վրաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառն այն է, որ չնայած մեծ ջանքերին, նա չկարողացավ Վրաստանը վերածել երկրորդ ճակատի, ինչին նա շատ հեշտությամբ կհասներ գործակալների իշխանության վերադառնալու պայմաններում», - ասել է Իվանիշվիլին ապրիլի 29-ի ելույթի ժամանակ։
Հատկանշական է, որ ՌԴ կառավարությունն աջակցել է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը։ Նրանց նարատիվը, թե օրենքը ծառայում է ինքնիշխանության ամրապնդմանը, համահունչ էր վարչապետի և «Վրացական երազանքի» առաջնորդների հայտարարություններին:
