Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այժմ ժամանակը չէ որևէ միությունից դուրս գալու համար, ինչպես ժամանակին արեցին Ուկրաինան և Վրաստանը՝ դուրս գալով Անկախ Պետությունների Համագործակցությունից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Աշխարհում ստեղծված իրավիճակը կասկած չի թողնում, որ մենք պետք է միասին լինենք։ Օրինակ Վրաստանը։ Նրանց քաղաքականության մեջ կարելի է որոշակի փոփոխություն տեսնել. նրանք հոգնել են Արևմուտքի խոստումներից և ցանկանում են վերադառնալ մեր շուկա, քանի որ ոչ ոք նրանց չի թողնի իրենց շուկաներ ո՛չ կաթով, ո՛չ մսով, ո՛չ գինիով։ Շուկաները վաղուց բաժանվել են, և նրանց համար կատաղի պայքար է ընթանում։ Սա երկրորդ պատճառն է, թե ինչու պետք է միասին մնանք։ Սա մեր յուրացված շուկան է»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ եթե Արևմուտքից երկրներին ինչ-որ բան են առաջարկում, ապա դա անում են միայն Արևմուտքին ձեռնտու ռեսուրսների կամ քաղաքականության դիմաց։
Լուկաշենկոյի հետ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի արտգործնախարարները։
Այս թեմայով՝
Վրաստանը դարձել է Ռուսաստանին ամենաշատ գինի մատակարարող երկիրը
