2023 թվականի 10 ամիսների ընթացքում ռուսական ալյուրի ամենախոշոր գնորդը եղել է Իրաքը, երկրորդ տեղում է Վրաստանը։ «Ինտերֆաքս» լրատվականը՝ վկայակոչելով Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության «Ագրոէքսպորտ» գերատեսչությանը գրում է, որ Վրաստան է արտահանվել 126 հազար տոննա ալյուր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանն արտահանել է 990 հազար տոննա ցորենի և ցորենի տարեկանի ալյուր, ինչը գերազանցում է ամբողջ 2022 թվականի արտահանման ծավալը։
«Ալյուրի ամենախոշոր գնորդը դարձել է Իրաքը, որն անցած տարեվերջին երկրորդ տեղում էր։ Հունվար-հոկտեմբեր ամիսներին այս երկիր է ուղարկվել ավելի քան 150 հազար տոննա ռուսական ալյուր, ինչը 17 տոկոսով ավելի է 2022 թվականի 10 ամսվա մատակարարումից։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանը, որտեղ արտահանվել է 126 հազար տոննա։ Լավագույն եռյակ է մտել նաև Չինաստանը, որը 3․7 անգամ ավելացրել է ռուսական ալյուրի գնումները և այն կազմել ավելի քան 100 հազար տոննա։ 2022 թվականին Չինաստան է արտահանվել 37 հազար տոննա ալյուր, 2021 թվականին՝ 13 հազար տոննայից պակաս»,- գրում է «Ինտերֆաքս»-ը։
Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստան է ներկրվել 33 848 750 ԱՄՆ դոլարի ցորենի կամ ցորենի տարեկանի ալյուր։ Դրանից 32 554 860 դոլարը բաժին է ընկնում ռուսական ալյուրին։ Նախորդ տարվա համեմատ ներմուծումը նվազել է՝ 2022 թվականի 10 ամսում Վրաստան ներկրված ռուսական ցորենի կամ ցորենի տարեկանի ալյուրի արժեքը կազմել է 54 503 170 դոլար։ 2022 թվականին Վրաստանը ռուսական ալյուրի խոշորագույն ներկրողն էր։
