Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում՝ Վրաստանը 75,9 մլն դոլարի արբիտրաժային վեճում պարտվել է «Inter RAO» ռուսական խոշորագույն էներգետիկ ընկերությանը: Մինչ այդ շվեդական տրիբունալը երկրին պարտավորեցրել էր հօգուտ ընկերությանը վճարել 112 մլն դոլար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Inter RAO-ի Նիդեռլանդներում գործող դուստր ձեռնարկությունները Gardabani Holdings BV-ն և Silk Road Holdings BV-ն արբիտրաժային քննարկման համար 2017 թվականին դիմել են Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ԱՄՆ): Նրանք մեղադրել են Վրաստանի կառավարությանը, որ չնայած համաձայնագրին, գնաճի և լարիի արժեզրկման պատճառած վնասը չի փոխհատուցվել։
ԱՄՆ արբիտրաժը պարտավորեցրել է Վրաստանին վճարել ընդհանուր առմամբ 75,926,000 միլիոն դոլար այն բանից հետո, երբ եզրակացրել է, որ երկրի կառավարությունը խախտել է սակագնային պայմանները, որոնք համաձայնվել է գործարքի ընթացքում: Պայմանագրերը երկրից պահանջում էին կատարել «ցանկացած պարտավորություն», որը նա ստանձնել էր «հոլանդացի ներդրողների հետ»:
«Inter RAO»-ն Silk Road Holdings BV-ի միջոցով նախկին պետական «Թելասի» ընկերությունում ունի 75% բաժնետոմս, իսկ Gardabani Holdings BV-ին 2011 թվականից պատկանում են էներգաարտադրող ընկերությունների ԲՀ «Խրամի 1»-ի և «Խրամի 2»-ի 100 տոկոսանոց բաժնետոմսերը:
Արբիտրաժային որոշման համաձայն՝ 2003 թվականին « Inter RAO»-ի կողմից «Թելասի» ձեռքբերումից հետո պետության և ընկերությունների միջև սակագնային պայմանագրերը մի քանի անգամ փոփոխվել են, այդ թվում՝ 2007, 2010, 2011, 2012 և վերջում 2013 թվականին: Այս համաձայնագրերը ներառում էին ֆիքսված և երաշխավորված սակագների ճշգրտումներ՝ փոխհատուցելու այնպիսի գործոններ, ինչպիսիք են գնաճը և վրացական ազգային արժույթի արժեզրկումը: Սակայն 2014 թվականին Վրաստանը ընդունեց սակագների սահմանման կարգավորման նոր մեթոդաբանություն, որը հակասում էր 2013 թվականին Inter-RAO-ի հետ համաձայնեցված սակագներին և չէր ներառում էլեկտրաէներգիայի սակագնի ճշգրտումներ (բարձրացումներ): 2015 թվականին Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովը «Թելասի» սպառողական և բաշխման նոր սակագները սահմանել է 2014 թվականի մեթոդաբանության հիման վրա, որը տարբերվում է 2013 թվականի համաձայնագրից։
Նմանապես, Gardabani Holdings BV-ի և Վրաստանի կառավարության կողմից ստորագրված առքուվաճառքի պայմանագիրը նախատեսում էր «Խրամի» ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի գեներացիայի (արտադրության) սակագների համաձայնեցված ֆիքսված բարձրացում, ինչպես նաև սակագների հետագա ճշգրտում բարձրացման ուղղությամբ, որը պայմանավորված կլիներ արտարժույթների հետ, ինչպիսիք են ճապոնական իենը և դոլարը, լարիի արժեզրկմամբ։ Համաձայնագրի համաձայն, եթե Վրաստանը չկատարեր պայմանագրի պայմանները, պարտավոր էր փոխհատուցել չկատարման հետևանքները։ Այնուամենայնիվ, 2015-ից մինչև 2017 թվականը կարգավորող հանձնաժողովը հրաժարվել է բարձրացնել գեներացիայի սակագինը՝ փոխհատուցելու արժույթի ցանկացած արժեզրկում կամ համապատասխան փոխհատուցում տրամադրելու համար:
Վաշինգտոնում կայացված որոշումից յոթ շաբաթ առաջ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային տրիբունալը Վրաստանին պարտավորեցրել է Gardabani Holdings BV-ին վճարել 27,49 միլիոն դոլար, իսկ «Թելասին»՝ 84,5 միլիոն դոլար։
Դեռևս պարզ չէ, թե որ վճիռը կպահանջի Վրաստանից վճարել այդ գումարը, քանի որ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը (ԱՄՆ) մեծամասամբ ասել է, որ իրենք այս դեպքում Վրաստանին կպարտավորեցնեն վնասի հատուցում՝ հիմնվելով ընկերությունների երաշխիքների վրա, որ նրանք չեն պահանջի փոխհատուցում իրենց պատճառված ընդհանուր վնասներից ավելի, և որ նրանք միջոցներ կձեռնարկեն կրկնակի վնասներից խուսափելու համար:
Վրաստանը արբիտրաժային դատարանում ներկայացնում էին արդարադատության նախարարությունը և օտարերկրյա իրավաբանների թիմը: Վեճը պարտվելու վերաբերյալ վրացական կողմը դեռ հայտարարություն չի արել։
2021 թվականին Վրաստանի այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ 2014 թվականին կարգավորող հանձնաժողով կողմից «Թելասի» համար համար սահմանված սակագները որոշվել են «բացարձակ օբյեկտիվ, թափանցիկ մեթոդաբանությամբ», և պետության դիրքորոշումն այն է, որ էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է բարձրացվի։ «Նման դեպքերում մենք առաջնորդվում ենք բնակչության շահերով»,- ասել է Թուրնավան։
Արդեն 10-րդ ամիսն է, ինչ «Վրաստանի լուրեր» առցանց հրատարակությունը դատի է տվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը, որն անցյալ տարվա մարտից հանրային տեղեկություն չի հրապարակում, մասնավորապես՝ «Խրամի ՀԷԿ 1»-ի և «Խրամի ՀԷԿ 2»-ի բաժնետոմսերի մասնավորեցման մասին 2011 թվականի ապրիլի 12-ին կնքված համաձայնագրերն ու դրանում կատարված փոփոխությունները։
Այս թեմայով՝
Ռուսաստանը Վրաստանի էներգետիկայում և նոր ՀԷԿ-եր «Ինտեր ՌԱՕ»-ի հովանու ներքո