Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ձերբակալված Վրաստանի 6 քաղաքացիներն ազատության մեջ են։ Նրանք գտնվում են Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածքում։ Ե՛վ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը, և՛ Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները տեղեկություն են հրապարակել ապօրինի ձերբակալված անձանց ազատ արձակման մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Այսպես կոչված Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեի տվյալներով՝ Գորիի մունիցիպալիտետի Ախրիսի գյուղի բնակիչներ Պաատա Բեբնաձեն, Բեքա Բեգիաշվիլին, Մամուկա Գելիաշվիլին, Տարիել Կուժոշվիլին և Գոգա Ուզնաձեն ոչ սթափ վիճակում դիտավորյալ հատել են «պետական սահմանը»։
«Հարավային Օսիայի սահմանային իշխանությունների աշխատակիցները հուլիսի 6-ին Ցխինվալիի շրջանի Ղրոմ բնակավայրի շրջակայքում ձերբակալել են օրինախախտների։ Երկուշաբթի՝ հուլիսի 10-ին, Հարավային Օսիայի Հանրապետության «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն, նրանք վտարվել են Հանրապետությունից»,- ասվում է դե ֆակտո իշխանության հայտարարության մեջ։
Վրաստանի քաղաքացիների հերթական անօրինական ձերբակալության մասին հայտնի դարձավ հուլիսի 7-ին, երբ այդ մասին խորհրդարանում հայտարարեց Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսի Բատիաշվիլին։
«Ուզում եմ ձեզ մի ցավալի փաստ հայտնել, որ այսօր առավոտյան օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալվել են մեր ևս վեց համաքաղաքացիներ։ Ակտիվացված է թեժ գիծը, ներգրավված են մեր միջազգային գործընկերները։ Նրանց ձերբակալությունը հաստատվել է, և մենք սպասում ենք հետագա զարգացումներին։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց հնարավորինս շուտ վերադարձնենք իրենց ընտանիքներ»,- ասել է Բատիաշվիլին համատեղ կոմիտեների նիստում։
Ըստ ՊԱԾ-ի՝ կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ։
Ներկայում Ցխինվալիի բանտում և մեկուսարանում են գտնվում Վրաստանի 8 քաղաքացիներ, որոնց թվում է նաև 25-ամյա Լաշա Խեթերելին, ով ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ օկուպացված Դիսևի գյուղի մոտ։
Հարավային Օսիայի դե ֆակտո սահմանապահ ծառայության տվյալներով՝ 2023 թվականի առաջին վեց ամիսներին «պետական սահմանի» տարբեր հատվածներում ձերբակալվել է 185 իրավախախտ։ Նրանցից 121-ը տուգանվել է, 3-ը առանց՝ տուգանքի վտարվել «Հանրապետությունից», 46-ը՝ նախազգուշացվել է, իսկ 7-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
