Այսօրվանից՝ մայիսի 28-ից, ուժի մեջ է մտել Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը։ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Չինաստան մեկնել առանց վիզայի և երկիր մուտք գործելուց հետո մնալ 30 օր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 3 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 6 Անրի Օխանաշվիլին ՊԱԾ-ում կփոխարինի Գրիգոլ Լիլուաշվիլիին, Պաատա Սալիան կլինի արդարադատության նախարար
Վրաստանի քաղաքացու համար Չինաստան առանց վիզայի ճանապարհորդության և երկրում գտնվելու տևողությունը չպետք է գերազանցի 90 օրը ցանկացած 180 օրվա ընթացքում։ Այս ժամանակը երկարաձգման ենթակա չէ, բացառությամբ մարդասիրական նպատակների և ֆորսմաժորային դեպքերի։
Համաձայնագիրը չի վերաբերում Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր նախատեսում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում մնալ ավելի քան 30 օր, կամ ապրել, աշխատել, սովորել կամ աշխատել ԶԼՄ-ներում կամ որևէ այլ տեսակի գործունեություն ծավալել, որը պահանջում է նախնական թույլտվություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համապատասխան մարմիններից: Նման դեպքերում Վրաստանի քաղաքացին պարտավոր է մեկնելուց առաջ ստանալ համապատասխան կարգի վիզա։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Չինաստան մեկնել ցանկացողներին խորհուրդ է տալիս հաշվի առնել հետևյալը.
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական սահմանը հատելիս պետք է ներկայացնեն՝ անձնագիր, որի վավերականությունը պետք է գերազանցի Չինաստանում գտնվելու ժամկետին առնվազն 6 ամսով, հյուրանոցի ամրագրում և ճանապարհորդական ապահովագրություն։ Հարկ է նշել, որ ինչպես մյուս երկրներում՝ սահմանապահը իրեն իրավունք է վերապահում միանձնյա որոշում կայացնել երկիր մուտք գործելու վերաբերյալ։
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում սահմանափակված է տարբեր սոցիալական և բջջային հարթակների օգտագործումը։
- Երկրում լայն տարածված են էլեկտրոնային վճարային համակարգերը՝ Alipay, WeChat Pay։ Սակայն, WeChat Pay-ում էլեկտրոնային դրամապանակը կարելի է լիցքավորել միայն չինական բանկային քարտով: Իսկ Alipay-ը կարելի է լիցքավորել ցանկացած արտասահմանյան քարտով։
- Օրենքի խախտման դեպքում Վրաստանի քաղաքացին ենթարկվում է չինական օրենսդրության նորմերին։ Վրաստանի հյուպատոսական ծառայությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օգնություն է ցուցաբերում քաղաքացիներին։
- Չինաստանում արգելված է լուսանկարել և տեսանկարահանել ռազմական, կառավարական և հատուկ նշանակության շենքերը, եթե դա նախապես համաձայնեցված չէ համապատասխան ծառայությունների հետ։
Վրաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի 10-ին։ Անցյալ տարի Վրաստանի կառավարությունը ռազմավարական գործընկերություն հաստատեց Չինաստանի հետ։
