«Մեծ ափսոսանքով պետք է ասեմ, որ մենք բարդ շրջան ենք ապրում մեր հարաբերություններում։ Մենք բազմիցս ասացինք, որ «օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների վրա, և ցավոք, դա տեղի ունեցավ»,- ասում է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Լրագրողները Հերչինսկիին հարց են ուղղել վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հնարավորությունները մեծացել են ռուսական օրենքի ընդունումից հետո։ ԵՄ դեսպանն ասել է, որ օրենքի ընդունումը բացասաբար է ազդել Վրաստանի առաջընթացի հեռանկարների վրա։
«Սկզբունքորեն այս օրենքի ընդունումը, ինչպես ես եմ տեսնում, սառեցրել է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը։ Ինչպես գիտեք, Եվրամիությանն ինտեգրվելը պահանջում է միաձայնություն, և մենք արդեն լսել ենք, որ մի քանի անդամ երկրներ հրապարակայնորեն հայտարարել են, որ եթե այս օրենքն ընդունվի, իրենք դեմ կլինեն Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների բացմանը։ Այս օրենքն ընդունվել է, հետևանքների մասին որոշում կկայացվի հաջորդ շաբաթ։
Բոլոր տարբերակները սեղանին են: Եվրահանձնաժողովի և արտաքին գործողությունների ծառայությունները մեզ համար մի շարք տարբերակներ են պատրաստել։ Սա կիսվել է ԵՄ անդամ երկրների հետ, և անդամ երկրները կորոշեն, թե որ տարբերակն իրականացնել այս ընտրացանկից: Այս որոշումները պետք է ընդունվեն երկուշաբթի Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով, իսկ հետո հունիսի 27-ին՝ Եվրոպական խորհրդի մակարդակով նախագահների և վարչապետների կողմից, որը ամենաբարձր մակարդակն է ԵՄ-ում։ Ավելացնեմ, որ դա տեղի է ունենում հաջորդ շաբաթ Ուկրաինայի և Մոլդովայի միջև անդամակցության բանակցությունների բացման համատեքստում։ Այնպես որ՝
«Ինձ իսկապես ցավ է պատճառում տեսնել, որ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը գործնականում դադարեցված է, գործնականում սառեցված է, և միևնույն ժամանակ մենք առաջ ենք շարժվում Ուկրաինայի և Մոլդովայի հետ»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ռուսական օրենքի ընդունումից հետո Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հնարավորություններն աճել են 20-30 տոկոսով։
«Մինչ օրենքի նախաձեռնումը բանակցությունների մեկնարկի զրոյական շանս կար։ Եվրոպական միության կոնկրետ ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները մեզ թույլ տվեցին այս տրամաբանական եզրակացությունն անել։ Օրենքի ընդունումից հետո այսօր այդ շանսը հասել է մոտավորապես 20-30%-ի, թեև սա ներկա իրավիճակն է»,- հունիսի 17-ին լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ այսպես կոչված գլոբալ պատերազմի կուսակցությունը շանտաժի է ենթարկում Վրաստանին բանակցություններ սկսելու թեմայով։
Օրերս Էստոնիայի խորհրդարանն ընդունել է «Վրաստանում ժողովրդավարության ճգնաժամի մասին» հայտարարությունը, ըստ որի, քանի դեռ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը չեղյալ չի հայտարարվել, Էստոնիան պետք է արգելափակի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հետագա բոլոր գործընթացները։ Ռիյգիկոգուն նաև կարծում է, որ անհրաժեշտ է, որ Էստոնիան աջակցի Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման կասեցմանը։ Մինչ այդ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերն ասել էր, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի պայմաններում՝ Վրաստանի համար անդամակցության բանակցություններ չեն սկսվի։