Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկել են ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև գործընկերության հետագա զարգացումը։ Ստոլտենբերգը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների, այդ թվում՝ օրենքի գերակայության ամրապնդման անհրաժեշտությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Եվրամիության կողմից տրված թեկնածուի կարգավիճակը կարևոր հնարավորություն է ամրապնդելու ձեր կայունությունն ու բարգավաճումը։
Այն, ինչ դուք անում եք ԵՄ-ին միանալու համար, նույնը պետք է անեք ՆԱՏՕ-ի լիարժեք դաշնակից դառնալու համար: Կարևոր է, որ Վրաստանը շարունակի ամրապնդել տեղական բարեփոխումները, ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը, ներառյալ ազատ և արդար խորհրդարանական ընտրությունները այս տարվա հոկտեմբերին»,- ճեպազրույցում ասել է Յենս Ստոլտենբերգը։
Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը՝ ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի՝ դեպի ավելի ուժեղ ժողովրդավարություն և լիարժեք եվրաատլանտյան ինտեգրում ուղու կողքին: Նրա խոսքով՝ այդ աջակցությունը հաստատվում է Բուխարեստի որոշմամբ, ըստ որի՝ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փետրվարի 18-ին Թբիլիսիում էր։ Նա հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հարավային Կովկաս եռօրյա շրջագայության շրջանակում Յենս Ստոլտենբերգը մեկնել է Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահգան Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կիրակի և երկուշաբթի օրը Ստոլտենբերգը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։
