Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի աջակցությամբ «Վրաստանի լուրեր» առցանց հրատարակությունը Սահմանադրական դատարանում բողոքարկել է «Ընդհանուր դատարանների մասին» օրենքի նորմը, որն արգելում է առցանց լրատվամիջոցներին լուսանկարել և տեսանկարահանել դատական գործընթացները՝ այդպիսով հեռուստաընկերությունների համեմատ ստեղծելով խտրական իրավիճակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Ընդհանուր դատարանների մասին» օրենքի համաձայն՝ միայն հանրային հեռարձակողն է իրավասու իրականացնել դատական գործընթացների անսահմանափակ նկարահանում, ֆիլմի, տեսանյութի և ձայնագրման տեսքով։ Հանրային հեռարձակողը պարտավոր է նկարահանված նյութը փոխանցել այլ լրատվամիջոցների նրանց պահանջի դեպքում։
Եթե հանրային հեռարձակողը չի օգտվում նկարահանման իրավունքից, ապա օրենքը դատական գործընթացը նկարահանելու իրավունք է տալիս մեկ այլ հանրային հեռարձակողի, այսինքն՝ մեկ այլ հեռուստաընկերության։ Եթե մի քանի հեռուստաընկերություններ պահանջեն նկարահանել ընթացքը, դատավորը վիճակահանությամբ կընտրի լիազորված անձին։ Ինչպես Հանրայինը, մասնավոր հեռուստաընկերությունները նույնպես պարտավոր են նկարահանված նյութը փոխանցել այլ լրատվամիջոցներին։
Վրաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր անձ ունի տեղեկատվություն ազատորեն ստանալու և տարածելու իրավունք»։
Սահմանադրության 11-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է, որ «բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ»։ Արգելվում է խտրականությունը ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, ծագման, էթնիկական պատկանելության, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, սոցիալական պատկանելության, ունեցվածքի կամ աստիճանի, բնակության վայրի կամ այլ հատկանիշների»:
«Վրաստանի լուրերը» կասկածի տակ է դնում «Ընդհանուր դատարանների մասին» օրենքով առցանց լրատվամիջոցների նկատմամբ սահմանադրական խտրական արգելքները՝ կապված Սահմանադրության այս հոդվածների հետ։
«Վրաստանի լուրերի» խմբագիր Գելա Մթիվլիշվիլիի խոսքով, տարիների ընթացքում տարբեր դատարաններում նրանց դատավարության տեսա և լուսանկարահանումը մերժվել է հենց այն պատճառով, որ լրատվականը ընդհանուր եթերային հեռարձակող չէ (հեռուստատեսություն կամ ռադիո):
Վիճահարույց նորմերը արգելում են առցանց լրատվամիջոցներին լուսանկարել և տեսանկարահանել նիստը, նույնիսկ այն դեպքում, երբ նիստին ներկա չէ ոչ հանրային հեռարձակողը, ոչ էլ որևէ այլ հեռուստաընկերություն։ Հայցվորը այս արգելքը համարում է տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակում։
Գելա Մթիվլիշվիլին բացատրում է, որ այս հայցի նպատակը հանրային հեռարձակողին, որպես Վրաստանի քաղաքացիների հարկերով ֆինանսավորվող հեռուստաընկերության, վարույթը նկարահանելու արտոնյալ իրավունքից զրկելը չէ։ Նմանապես, այս հայցը չի զրկում անվճար եթեր հեռարձակողներին դատավարությունը նկարահանելու հնարավորությունից:
«Ինտերնետային լրատվամիջոցների համար խնդիր է ծագում, երբ հանրային կամ ընդհանուր հեռարձակողը չի գնում գործընթացը նկարահանելու կամ նիստի ավարտից առաջ դադարեցնում է ընթացքի նկարահանումը։ Նման պարագայում ինտերնետային լրատվամիջոցները զրկվում են դատավարության կադրեր տարածելու հնարավորությունից։
Ինտերնետային լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն չունեն Հանրային հեռարձակողի կամ այլ հեռուստաընկերությունների աշխատակիցներին ստիպել մինչև վերջ լուսաբանել գործընթացը։
Հանրային հեռարձակողի կամ այլ հեռուստաընկերությունների նպատակն է մի քանի րոպեանոց ռեպորտաժ պատրաստել դատական գործընթացի մասին մեկժամյա լրատվական հեռարձակմամբ։ Այդ նպատակով հեռարձակողներն օգտագործում են կողմերի, երբեմն էլ՝ դատարանի հակիրճ մեկնաբանությունները։ Նման պայմաններում Հանրայինի կամ որևէ այլ հեռուստաընկերության ձեռնտու չէ սկզբից մինչև վերջ ներկա գտնվել դատավարությանը և նկարահանել բոլոր դատավարական գործողություններն ու ցուցմունքները։
Ինտերնետային լրատվամիջոցները շահագրգռված են դատական գործընթացների վերաբերյալ ավելի մանրամասն և վերլուծական մուլտիմեդիա ռեպորտաժների կամ հետաքննական ֆիլմերի պատրաստմամբ: Դրա համար նրանց պետք է հասանելի լինեն դատական վարույթի տեսա-աուդիո նյութերը»,- նշված է հայցում։
«Վրաստանի լուրերի» շահերը պաշտպանում է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան, սահմանադրական դատավարության թիմի ղեկավար Գիորգի Գոցիրիձեն։
Նույն կազմակերպության օգնությամբ «Վրաստանի լուրերը» ևս մեկ հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Հայցվորը վիճարկում է, որ Վրաստանի Ընտրական օրենսգրքում առկա վիճահարույց նորմերը առցանց լրատվամիջոցները ենթարկում են Հաղորդակցության ազգային հանձնաժողովի վերահսկողությանն այնպես, որ վերջինիս օրենսդրական մանդատ է տրվում տպագիր և առցանց մեդիայի դեմ վարչական իրավախախտումների արձանագրություն կազմել՝ այն պայմաններում, երբ Հաղորդակցության ազգային հանձնաժողովը միայն հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ ունի լիցենզավորման և ավտորիզացիայի իրավասություն։ Գործն ըստ էության քննվել է Սահմանադրական դատարանի լիագումար նիստում, և որոշումը դեռ կայացված չէ։