Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ արևմտյան երկրները փորձում են Վրաստանի իշխանություններին համոզել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու անհրաժեշտության մեջ, որ այժմ բարենպաստ պահ է Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար։ Այս մասին Նարիշկինը հայտարարել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որտեղ հանդիպել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ռուսաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նման Վրաստանում «երկրորդ ճակատի» բացման վտանգների մասին են խոսում նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մենք տեսնում ենք Վաշինգտոնի, Բրյուսելի, Լոնդոնի և այլ արևմտյան մայրաքաղաքների համառ ջանքերը՝ Վրաստանի ղեկավարությանը համոզելու այսպես կոչված երկրորդ ճակատի բացման համար։ Նրանք Վրաստանի իշխանություններին վստահեցնում են, որ այժմ ճիշտ պահն է, երբ հնարավոր է վերահսկողություն հաստատել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների վրա։
Իրավիճակը մարտադաշտում չի բարելավվում հօգուտ Ուկրաինայի, և այդ պատճառով նրանք ստիպում են Վրաստանին ռազմական բախման մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության հետ։
Այս տեսանկյունից կարելի է հիշել Թբիլիսիի վերջին իրադարձությունները, զանգվածային ոգևորությունը, որը կապված էր, այսպես կոչված Օտարերկրյա գործակալական կազմակերպությունների մասին օրենքի քննարկման հետ։ Այս ոգևորությանը մեծապես աջակցել են կամ նույնիսկ դրանք նախաձեռնել են Վաշինգտոնից, Լոնդոնից՝ հասարակական կազմակերպությունների գործիքների միջոցով»,- լրագրողներին ասել է Նարիշկինը։
Ապրիլի 3-ին կառավարության նիստում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված ասել է, որ Ուկրաինայի տարածքի մի զգալի մասը՝ ավելի քան 20%-ը, արդեն վերածվել է պոլիգոնի և բնաջնջող պատերազմ է ընթանում, քաղաքները, գյուղերը, շրջանները հողին են հավասարեցնում, և չկա մեկը, ով կկանգնեցնի այն։
«Մեր դեմ գոյություն ունեցող ծրագիրը, ուկրաինացման պլանը և այն երկրորդ պոլիգոնի վերածելու ծրագիրը, իհարկե, հերթական անգամ մեր թշնամիները ձախողեցին»,- ասել է Ղարիբաշվիլին և այս համատեքստում հիշել Թբիլիսիում մարտին 7-9-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները:
Վրաստանի նախագահի Սալոմե Զուրաբիշվիլիի գնահատմամբ՝ «երկրորդ ճակատ» բացելու թեմայով Թբիլիսին ու Մոսկվան նույն լեզվով են խոսում։