Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած նոր զեկույցի՝ Վրաստանում ֆիքսված ինտերնետի գինը գերազանցում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) առաջարկած սահմանաչափը, այն է՝ ընդհանուր ազգային եկամտի 2%-ը և կազմում է 2,35%: Բացի այդ, երկրի համար կարևոր մարտահրավեր է գերարագ ինտերնետի հասանելիությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Հետազոտության համաձայն՝ գերարագ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի անգամ բիզնեսը, հատկապես փոքր ընկերությունները։
2023 թվականին ընկերությունների մեծ մասը՝ 61%-ը, ունեցել են ինտերնետ կապ՝ 30 Մբիթ/վրկ-ից ցածր միջին արագությամբ։
«Սա առանձնահատուկ խնդիր է ստեղծում փոքր ու միջին բիզնեսի համար, որոնք, համեմատած խոշոր ընկերությունների հետ, ետ են մնում լայնաշերտ ցանցի օգտագործման առումով։ Խոշոր ընկերությունների 79%-ն օգտվում է գերարագ ինտերնետից (ավելի քան 30 Մբիթ/վրկ), մինչդեռ նման ինտերնետ ունի միջին ընկերությունների միայն 54%-ը և փոքր ընկերությունների 38%-ը։
Վրաստանը կարող է աջակցել մրցակցությանը, ներդրումներին և նորարարություններին՝ ի վերջո հեշտացնելու ավելի արագ ինտերնետի հասանելիությունը ավելի ցածր գնով։ Կարող է ուժեղացնել պահանջարկը՝ սպառողներին ապահովելով լայնաշերտ ծառայությունների և որակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն, դյուրացնել փոքր և միջին բիզնեսի կողմից գերարագ ինտերնետի ընդունումը»,- ասվում է զեկույցում։
Ըստ հետազոտության՝ նշված անհամաչափ բաշխվածությունն ու անհավասար միջավայրը խոչընդոտ են հանդիսանում երկրի զարգացման համար։ Ինտերնետ հասանելիության խնդիրների արդյունքում երկրում ֆիքսված և բջջային ինտերնետից օգտվողների թիվը ցածր է OECD-ի և ԵՄ երկրների միջին ցուցանիշից։
Զեկույցում նշվում է, որ Վրաստանում թվային ունակությունները ցածր են OECD-ի և ԵՄ-ի ցուցանիշներից, և 2021 թվականին քաղաքացիների միայն 36%-ն է ունեցել բազային ունակություններ:
Բացի այդ, Վրաստանը Արևելյան գործընկերության երկրների շարքում ամենաշատ կապված երկրներից մեկն է։ Զեկույցի համաձայն՝ 2015-2020 թվականներին ֆիքսված և լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվն աճել է մոտ 50%-ով։ Բացի այդ, այս ժամանակահատվածում քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև ինտերնետ հասանելիության տարբերությունը կրկնակի կրճատվել է (-64%) և 2021 թվականին նվազել մինչև 12,6%:
Զեկույցում ընդգծվում է, որ թեև Վրաստանն արդեն հասել է որոշակի դրական արդյունքների, սակայն այս ուղղությամբ դեռ կան մարտահրավերներ, և երկրի համար կարևոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հեռահաղորդակցության շուկայում մրցակցության ուժեղացման, ինչպես նաև ներդրումների և նորարարությունների ավելացման համար, որ սպառողները կարողանան ավելի արագ ինտերնետ ձեռք բերել համեմատաբար ցածր գնով:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) քաղաքականության ինդեքսի զեկույցը ներառում է հինգ գործընկեր երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում փոքր և միջին բիզնեսի զարգացման և դրա հետ կապված քաղաքականության վերաբերյալ վերջին բացահայտումները: