Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ միանվագ ֆինանսական օգնություն կտրամադրի Վրաստանում երեխաներ ունեցող խոցելի ուկրաինացի ընտանիքներին։ 2022 թվականի փետրվարի 1-ից հետո Վրաստան ժամանած ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար կստանան 470 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Ֆինանսական օգնություն ստանալու համար ուկրաինացի երեխաների ծնողները/օրինական ներկայացուցիչները մինչև սույն թվականի մարտի 1-ը պետք է դիմեն Սոցիալական ծառայությունների գործակալության տարածքային և շրջանային բաժիններ և ներկայացնեն երեխայի անձնագիրը/ծննդյան վկայականը։ Հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են զանգահարել թեժ գծին՝ 1505։
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովի խոսքով, 2022 թվականի նոյեմբերի դրությամբ, անցյալ տարվա փետրվարի 24-ից ի վեր Վրաստան է մուտք գործել ընդհանուր առմամբ 182 հազար ուկրաինացի, որից 25 հազարը մնացել է Վրաստանի տարածքում։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության վրացական գրասենյակի տվյալների հիման վրա Կասյանովն ասում է, որ նույն ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել 1 մլն 268 հազար ռուս և 149 հազար բելառուս։ Նրանցից 116 հազար ՌԴ քաղաքացին մնացել է Վրաստանում։
Ուկրաինայի քաղաքացիների մեծ մասը Վրաստանի տարածքն օգտագործում է տարանցման համար դեպի այլ երկրներ, հիմնականում՝ Եվրոպա։ Անդրեյ Կասյանովը որպես երկրում ուկրաինացի փախստականների երկարաժամկետ մնալուն խոչընդոտող գործոն է համարել Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների՝ «Պուտինի և ուկրաինացի բնակչության ցեղասպանության քաղաքականության կողմնակիցների անսովոր մեծ քանակությունը», ինչպես նաև դրանով պայմանավորված բնակարանների գների աճը և պարենային ապրանքների գները։ Ուկրաինայի դեսպանի տվյալներով՝ ամենաշատ ուկրաինացիները գտնվում են Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում և Քութայիսիում։
