Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հունվարի 9-ին «Europeiska Pravda»-ի հրապարակած նամակում նշել է այն «հիմնարար հարցերը», որոնց շուրջ անհամաձայնություն կա Ուկրաինայի և Վրաստանի կառավարությունների միջև։ Կասյանովի խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը Վրաստանի կառավարությանը խնդրել է վերադարձնել «Բուկ» զենիթահրթիռային համալիրները, որոնք Ուկրաինան մեր երկրին է հանձնել 2008 թվականի պատերազմի ժամանակ։ Ինչպես նաև խնդրել է օգնել ԱՄՆ-ի կողմից Վրաստանին փոխանցված «Ջավելին» հակատանկային համալիրներներով։ Դեսպանի պաշտոնակատարն իր նամակում ընդգծում է Վրաստանի իշխանությունների մերժումը՝ Ռուսաստանի դեմ երկկողմ պատժամիջոցներ սահմանելու և ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելու հարցերում։ Կասյանովը գրում է նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկման խնդրի մասին և ուշադրություն հրավիրում այն գործոնների վրա, թե ինչու Ուկրաինայից պատերազմի պատճառով փախած մարդիկ երկար չեն մնում Վրաստանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ուկրաինական կողմը հետևողական է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանին զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք մատակարարելու հարցում։ Ռուսաստանի Դաշնություն լայնածավալ ներխուժման հենց սկզբում Ուկրաինան բացահայտ հայտարարեց զենքի կենսական անհրաժեշտության մասին։
Մասնավորապես, Կիևը խնդրել է փոխանցել «Բուկի» համալիրները, որոնք Ուկրաինան Վրաստանին է հանձնել 2008 թվականի պատերազմի ժամանակ։ Ուկրաինայի խնդրանքը ներառում էր նաև «Ջավելին» հակատանկային համալիրները, որոնք ԱՄՆ-ը փոխանցել էր Վրաստանին։ Վերջինիս վերաբերյալ եղել է ոչ միայն համաձայնություն ԱՄՆ-ի կողմից, այլ նույնիսկ առաջարկ՝ դրանք փոխարինել նոր համալիրներով»,- գրում է Անդրեյ Կասյանովը, ով որպես դեսպան հանդես է գալիս 2022 թվականի մարտին Ուկրաինայի դեսպանին Վրաստանից հետ կանչելուց հետո։
Նրա խոսքով, չնայած այն բանին, որ վրացական իշխանությունները կտրականապես հրաժարվել են ռազմական օգնություն ցուցաբերել, Ուկրաինան դեմ է այդ հարցի կիրառմանը ներքաղաքական վեճի մեջ և հերքում է Վրաստանին Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեղադրանքը։
Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատարը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքն ու առողջությունը ոչ թե քաղաքական, այլ հումանիտար խնդիր է համարում։ Կասյանովի խոսքով, այդ իսկ պատճառով Ուկրաինան խնդրում է վրացական իշխանություններին ներողամտություն ցուցաբերել և նրան բուժման նպատակով տեղափոխել Եվրոպայի կամ ԱՄՆ-ի առաջատար բժշկական հաստատություններ միայն նրա կյանքը փրկելու համար։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության վրացական գրասենյակի տվյալների հիման վրա Կասյանովը գրում է, որ
2022 թվականի նոյեմբերի դրությամբ՝ անցած տարվա փետրվարի 24-ից Վրաստան է մուտք գործել ընդհանուր առմամբ 182 հազար ուկրաինացի, բայց միևնույն ժամանակ՝ 1 միլիոն 268 հազար ռուս և 149 հազար բելառուս։ Վրաստանի տարածքում է մնացել Ուկրաինայի շուրջ 25 հազար և Ռուսաստանի 116 հազար քաղաքացի։
Չնայած Վրաստանի կառավարական և ոչ կառավարական հատվածի Ուկրաինայի քաղաքացիների աջակցությանը, Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատարը որպես երկրում ուկրաինացի փախստականների երկարաժամկետ մնալուն խոչընդոտող գործոններ է նշում Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների՝ «Պուտինի և ուկրաինացի բնակչության ցեղասպանության քաղաքականության կողմնակիցների անսովոր մեծ քանակությունը», ինչպես նաև դրանով պայմանավորված բնակարանների գների աճը և պարենային ապրանքների գները։
«Վրաստանի մեծ քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում նկատվում է ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ մեր դաժան հարևանների կենտրոնացումը։
Վրաստանում ուկրաինացիների ավելի երկար մնալու համար անբարենպաստ գործոն է բնակարանների վարձակալության, ինչպես նաև սննդի և ամենօրյա սպառման ապրանքների գների կտրուկ աճը, այդ թվում՝ ռուսների աննորմալ քանակը:
Գները շատ ավելի բարձր են, քան Ուկրաինայում և եվրոպական շատ մայրաքաղաքներում, մինչդեռ աշխատանքի հնարավորություններն ու աշխատավարձերը մնում են ցածր: Համեմատության համար նշենք, որ Վրաստանի կառավարության օգնությունը ուկրաինացի ընտանիքին կազմում է մոտ 100 դոլար, սպասարկման ոլորտում որակավորում չունեցող աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է մոտ 300 դոլար, իսկ Թբիլիսիում մեկ սենյականոց բնակարանի վարձավճարը սկսվում է 600 դոլարից և զգալիորեն ավելացել է աշնանը՝ Ռուսաստանի Դաշնությունում «մասնակի զորահավաք» հայտարարելուց հետո»,- գրել է Կասյանովը։
Նրա խոսքով, «նույնիսկ նման խնդիրների առկայության դեպքում» Ուկրաինայի և Վրաստանի հարաբերություններում ավելի շատ դրական կողմեր կան։ Անդրեյ Կասյանովը նախ նշում է Ուկրաինայի զինված ուժերում կռվող վրացի կամավորներին և նշում, որ «ցավոք, 36 վրացի հերոսներ արդեն զոհաբերել են իրենց կյանքը՝ պաշտպանելու Ուկրաինան և Վրաստանը ընդհանուր թշնամուց։ Նրանց հաղթանակներն ու խիզախությունը հավերժ կմնան ուկրաինացիների հիշողության մեջ»։
Դեսպանի պաշտոնակատարը գրում է Վրաստանի կառավարության կողմից Թբիլիսիի և Բաթումիի հանրակրթական դպրոցներում 4 ուկրաինական սեկտորների բացման, 2022 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում Ուկրաինայի քաղաքացիների հյուրանոցային ծախսերի ֆինանսավորման մասին, որոնք հավաքագրվել են կառավարության, Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի, գործարար շրջանակների, հասարակական սեկտորի, քաղաքական կուսակցությունների և շահագրգիռ քաղաքացիները համատեղ ջանքերով և Ուկրաինա ուղարկված մարդասիրական բեռների մասին՝ 1120 տոննա սննդամթերք, դեղորայք, առաջնային ապրանքներ, հագուստ և այլն։
Ըստ Կասյանովի, «աշխարհին հայտնի դարձավ վրացական հասարակական կազմակերպությունների «Կիսիր լույսը» ակցիան, որին միացել են վրացական քաղաքական կուսակցություններն ու շարժումները, ինչը հնարավորություն է տվել կարճ ժամանակահատվածում հավաքել և Ուկրաինա ուղարկել կենցաղային կարիքների համար ավելի քան 470 գեներատոր։ Իր հերթին, Վրաստանի կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերին Ուկրաինային է հանձնել 25 արդյունաբերական գեներատորներ (մասնավորապես՝ 400 և 600 կՎտ հզորության), որոնք արդեն գտնվում են Կիևում, Լվովում, Խարկովում, Միկոլաևում և Գոստոմելում»։
Դեկտեմբերի 26-ին, տարեկան զեկույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանն արել և անում է հնարավորը «ուկրաինացի ընկերներին» օգնելու համար. «Մեզ համար հաճելի չէր լսել այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչներից։ Սակայն այստեղ ուզում եմ նշել, որ քանի որ երկիրն ու իշխանությունը, նրանց ժողովուրդը պատերազմում է, մենք չենք ուզում այս թեմայով ավելորդ հայտարարություններ և մեկնաբանություններ անել»։