«Մենք հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը, հարգում ենք բոլոր երկրներին, բայց մենք ամենաշատը սիրում ենք մեր երկիրը, և հետևաբար մեր հիմնական պարտավորությունն է պաշտպանել մեր սեփական երկրի շահերը»,- դեսպանների համաժողովի բացմանը ելույթի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ձեր դերը՝ դեսպանների դերը, այս մեծ աշխատանքում առանձնահատուկ է՝ մեր ուղերձը պատշաճ կերպով հասցնել մայրաքաղաքներին, ճիշտ ներկայացնել մեր երկրի շահերը և պատշաճ և արդյունավետ վարվել ապատեղեկատվական արշավի հետ, որը հոսում է, ցավոք, ոչ միայն մեր երկրից, այլև այլ երկրներից: Մենք քաջ գիտակցում ենք, որ սա կազմակերպված հարձակում է մեր երկրի ազգային շահերի դեմ։ Ուստի այս հարձակումը, այս ապատեղեկատվությունը արդյունավետ, հակապատասխան գործողությունների կարիք ունի»,- ասել է վարչապետը։
Ամփոփելով 2022 թվականը՝ Ղարիբաշվիլին նշել է, որ ամբողջ աշխարհի գլխավոր մարտահրավերը Ուկրաինայի պատերազմն է՝ «Ռուսաստանի չարդարացված ռազմական ագրեսիան, որը գլխիվայր է շուռ տվել ողջ աշխարհակարգը»։
«Մինչ այլ երկրների դեսպանատները հեռանում էին Կիևից, մեր դեսպանությունը մինչև վերջին րոպեն կատարում էր իր պարտականությունները։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր դեսպանությանը, Ուկրաինայում մեր դեսպանին, յուրաքանչյուր աշխատակցի։ Այսօրվա իրադարձությունները մեծ մարտահրավեր են մեզ համար, բոլորի համար։ Մեր հայտարարած ցանկությունն է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, քանի որ այս պատերազմը սպառնում է ոչ միայն Ուկրաինային, այլև ողջ եվրոպական անվտանգության ճարտարապետությանը, մեր տարածաշրջանին, և բնականաբար, այս պատերազմն ու դրա հետևանքները ազդեցություն կունենան ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի վրա»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը նշել է, որ Վրաստանն արել և անում է հնարավորը «ուկրաինացի ընկերներին» օգնելու համար։ Նրա խոսքով, պատերազմի սկզբից Վրաստանը միացել է ավելի քան 400 բանաձևերի ու հայտարարությունների։
«Պետք է նաև նշեմ, որ մեզ համար իհարկե հաճելի չէր լսել այն հայտարարությունները, որոնք լսում ենք Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչներից։ Սակայն ես կցանկանայի նաև նշել, որ քանի որ երկիրը, նրա կառավարությունն ու ժողովուրդը պատերազմի մեջ են, մենք չենք ցանկանում ավելորդ հայտարարություններ անել կամ մեկնաբանություններ անել այս թեմայով», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա տարվա կարևոր դրական իրադարձություն է համարել երկրի հաջողությունը եվրաինտեգրման ճանապարհին, մասնավորապես՝ եվրոպական հեռանկարի որդեգրումը.
«Բոլորս էլ սպասում էինք, որ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ։ Ցավոք, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս քաղաքական որոշումը չի կայացվել։ Ես չեմ ուզում նվաստացուցիչ բան ասել մեր գործընկեր պետությունների մասին, բայց դուք լավ գիտեք, որ մենք շատ ավելին՝ կրկնակի, եռակի անգամ առաջ ենք եղել բարեփոխումների առումներով, Ուկրաինայից և Մոլդովայից առաջ էինք իրագործման առումով, բայց պարզ է, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ դա քաղաքական որոշում էր։ Բացեիբաց ասվում էր, որ Ուկրաինան ստացել է թեկնածուի կարգավիճակ, քանի որ պատերազմող երկիր է։ Մոլդովան նույնպես գնահատվել է որպես պատերազմին հավասար իրավիճակ։ Այսպիսով, մենք շատ լավ հասկանում ենք այդ մոտիվացիան: Սակայն մենք միայն հաջողություն ենք մաղթում մեր բարեկամ պետություններին՝ Մոլդովային և Ուկրաինային։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և բարգավաճում այս երկրներում»:
Վարչապետի խոսքով, կառավարության «խելամիտ, հետևողական քաղաքականության արդյունքում այսօր երկրում ունենք ոչ միայն խաղաղություն և կայունություն, այլ նաև երկնիշ տնտեսական աճ», մինչդեռ «ամբողջ աշխարհում նկատվում է տնտեսության նվազում, ռեցեսիա և անկանխատեսելի միջավայր»:
«Մեզ համար հիմնական մարտահրավերն էր նվազեցնել պատերազմի հետևանքով առաջացած բացասական հետևանքները և ազդեցությունները, ապահովագրել ռիսկերը և նվազեցնել սպառնալիքները... Այս իրավիճակում մեր փոքր, բայց ուժեղ պետությունը պահպանում է խաղաղությունը, բարեկեցությունը, կայունությունը և երկնիշ տնտեսական աճը»,- ասել է Ղարիբաշվիլին դեսպանների հետ հանդիպմանը։
«Դեսպանների համաժողով 2022» Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հանդիպումը դեկտեմբերի 26-ին բացել է արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Միջոցառմանը, բացի վարչապետից, ելույթ է ունեցել նաև խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցել համաժողովին: Ըստ նախագահի աշխատակազմը, Զուրաբիշվիլիի հանդիպմանը չմասնակցելու պատճառը եղել է արտաքին գործերի նախարարության կողմից արարողակարգային կանոնների «կոպիտ խախտումը»։