2023 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճել է 15․3%-ով՝ 270․9 լարիով և կազմել է 2044․5 լարի։ Բացի այդ՝ կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 1607․3 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2463․8 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ ըստ գործունեության տեսակի՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել հետևյալ ոլորտներում.
- Տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 4309․2 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 17․3%-ով),
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3110.0 լարի (աճը՝ 14.1%),
- Շինարարություն՝ 3062․5 լարի (աճը՝ 20․8%),
- Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2920․5 լարի (աճը՝ 19%)։
Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 195․6 լարի (13․9%), իսկ տղամարդկանցը՝ 340․7 լարի (16%)։ Ըստ «Սաքստատ»-ի զեկույցի՝ կախված գործունեության տեսակից տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում ավելի բարձր է եղել, քան կանանց աշխատավարձը։
Նախորդ տարվա չորրորդ եռամսյակին բիզնես ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 285․1 լարիով (14․9%) և կազմել 2 196․2 լարի։ Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտներում (4420․5 լարի, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 17․1%) և մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտներում (3 393․5 լարի, ավելացել է 22․4%-ով)։
Ոչ ձեռնարկատիրական և ֆինանսական հատվածում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 242․7 լարիով (15,9%) և կազմել 1765․7 լարի։ Ըստ գործունեության տեսակի՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության գծով աշխատողներն ունեն համեմատաբար բարձր միջին աշխատավարձ։
Ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Թբիլիսիում է և կազմում է 2392․9 լարի, որին հաջորդում է Մցխեթա-Մթիանեթիի շրջանը՝ 2044․5 լարի, իսկ հետո Աջարիան՝ 1828․2։ Ամենացածր միջին ամսական աշխատավարձը Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիի շրջանում է՝ 1013․6 լարի։
