«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հերթական հակաարևմտյան հայտարարությունն է արել և Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրել ընտրական գործընթացին միջամտելու մեջ։ Նրա խոսքով` ընդդիմության նախընտրական քարոզարշավը ղեկավարվում է «կոնկրետ դեսպանատնից»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Եկեք անկեղծ լինենք՝ ընդդիմության փոխարեն Վրաստանում ընտրություններն անցկացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները։ Սա է իրականությունը, որն անշուշտ ցավալի է։ Երկրի ներքաղաքական գործերին միջամտելը և կոնկրետ այդ հայտարարությունները կտրականապես անընդունելի են։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան այդ գործընթացներն ու հայտարարություններն ավելի են սրվելու։ Նրանք ամեն ինչ դասավորել են՝ որտեղ, երբ, ով պետք է դուրս գա, ով ինչ ասի, որպեսզի ընդդիմությանը հնարավորինս օգնեն, ինչ-որ կերպ փրկել իրենց դեմքը և կարողանալ մոտենալ ընտրական շեմին»,- լրագրողներին ասել է Կախա Կալաձեն։
Ընդդիմադիր ուժերի միավորման վերաբերյալ Կալաձեն նշել է, որ նրանք որոշումներ չեն կայացնում.
«Ո՞վ է հարցնում Գախարիային, կամ Խազարաձեին կամ Սալոմե Զուրաբիշվիլիին իրենց միության մասին։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այդ գործընթացները կառավարվում են կոնկրետ դեսպանատնից, նախընտրական քարոզարշավը կառավարվում է այնտեղից։ Ինչ էլ ասեն, սովորական ականջները կտրած ստրուկներ են։ Իրենց կկանչեն, կասեն «սա պիտի անես» ու նույնիսկ իրավունք չունեն պատասխանել՝ ինչու կամ ինչի համար։ Ինչպես ասում են՝ կանեն։ Սովորական ներկայացում է... Այդ որոշումները ոչ Միխեիլ Սաակաշվիլին է կայացնում, ոչ Գվարամիան, ոչ Գախարիան, ոչ էլ «Լելոն»։ Այս որոշումներն ընդունվում են դրսից: Այս ամենը կառավարվում է դեսպանատներից մեկի կողմից»։
«Վրացական երազանքի» և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ Վրաստանի իշխող կուսակցությունն ընդունեց քաղաքացիական հասարակությունն ու անկախ լրատվամիջոցները սահմանափակող այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։ Մայիսի վերջին ԱՄՆ-ը սկսեց Վրաստանի հետ համագործակցության «համապարփակ վերանայումը» և մուտքի արտոնագրերի սահմանափակման նոր քաղաքականություն ներդրեց։ Այդ ժամանակից ի վեր վիզային պատժամիջոցներ են սահմանվել Վրաստանի ավելի քան 90 քաղաքացիների, այդ թվում՝ ռուսական օրենքը սատարող պատգամավորների և ապատեղեկատվություն տարածող անձանց նկատմամբ։ Բացի այդ, ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել և «Մագնիտսկու ցուցակում» ներառել երկու ներկայիս բարձրաստիճան պետական պաշտոնյաների։ «Ամերիկայի Ձայնի» տեղեկություններով՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մշակել նաև «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
