Գորիի մունիցիպալիտետի քաղաքապետ Վլադիմիր Խինչեգաշվիլիի խոսքով՝ քաղաքի գլխավոր պողոտայի անվանափոխության վերաբերյալ նորություն չկա։ Տեղի ակտիվիստները մի քանի տարի է՝ պահանջում են անվանափոխել Ստալինի պողոտան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
«Իմ անձնական կարծիքն այն է, որ ես խնդիր չունեմ և որևէ խնդիր չեմ տեսնում, որ գլխավոր պողոտան կոչվի Ստալինի անունով»,- լրագրողներին ասել է Խինչեգաշվիլին, ով այսօր՝ նացիզմի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկների հուշահամալիրին։
Միաժամանակ «ստալինիստները» ցույց են անցկացրել խորհրդային բռնապետի թանգարանի մոտ և կրկին պահանջել Իոսիֆ Ստալինի հուշարձանը վերադարձնել քաղաքի կենտրոն։ Խոսքը վեց մետրանոց բրոնզե արձանի մասին է, որը կանգնած է եղել Գորիում՝ 1952 թվականից մինչև 2010 թվականը։
«Այս հանճարեղ մարդն այսօր հաղթեց չարին, և մենք առաջին հերթին նշում ենք այս օրը։ Ինչ վերաբերում է հուշարձան կանգնեցնելուն, մենք այլևս ոչ թե պահանջում ենք, այլ վերջնական զգուշացնում ենք այս իշխանությանը, թե չէ 2024-ի ընտրություններում մեզանից ձայն չեն ստանա, որտեղ մենք՝ «ստալինիստներս», պետք է առյուծի բաժինը ներդնենք, ինչը կարող է վատ ավարտ ունենալ նրանց համար: 10 տարի որ իշխանություն են, մենք ամբողջ Վրաստանով վիթխարի ձայներ ենք բերել»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիների նախաձեռնող խումբը 2018 թվականին տեղական ինքնակառավարման մարմիններին դիմել էր Ստալինի անվան Գորիի կենտրոնական փողոցն անվանափոխելու պահանջով։
2011 թվականին ընդունված՝ «Ազատության խարտիա» օրենքը նախատեսում է կոմունիստական տոտալիտար խորհրդանիշների, հուշարձանների, խորաքանդակների, մակագրությունների, փողոցների, հրապարակների, գյուղերի և ավանների անվանումների վերացում։ Նշված օրենքի հիման վրա Վրաստանի պետանվտանգության ծառայությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի հիմնական գործառույթներից է տեղեկություններ հավաքել այնպիսի փողոցների անվանումների մասին, որոնք «պարունակում են կոմունիստական տոտալիտար և ֆաշիստական գաղափարախոսությունների և քարոզչության տարրեր կամ այդ գաղափարախոսությունների առաջնորդների անուններ»։ Նման անունները վերացնելու համար Հանձնաժողովը պարտավոր է դիմել լիազորված անձին։ Հանձնաժողովի ցուցումների կատարումը պարտադիր է։
