Վրաստանի խորհրդարանը սատարել է «Վրացական երազանքի» երկու նոր պատգամավորների՝ Գիորգի Խախուբիայի և Սալոմե Ջինջոլավայի լիազորությունների ճանաչմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Գիորգի Խախուբիան ապրիլի 29-ին կայացած միջանկյալ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Փոթիի, Խոբիի և Սենակիի մեծամասնական պատգամավոր։ Մինչ այդ նույն մեծամասնական շրջանի պատգամավորն էր նրա հայրը՝ Իրակլի Խախուբիան, ով մահացել է 2022 թվականի հոկտեմբերին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Գիորգի Խախուբիան ստացել է 27 551 ձայն (95,30%), իսկ նրա միակ մրցակիցը՝ «Ազատ Վրաստան» կուսակցության թեկնածու Բեսիկ Ծուլեիսկիրին՝ 1 359 ձայն (4,70%)։ Նշենք, որ խորհրդարանի միջանկյալ ընտրություններին գրանցվել է 105 314 ընտրող, որից ընտրություններին մասնակցել է ընդամենը 29 591-ը։
Բարձրագույն օրենսդիր մարմնում Մաիա Մենաղարիշվիլիին փոխարինել է «Վրացական երազանքի» համամասնական ցուցակի անդամ Սալոմե Ջինջոլավան։ Մայիսի սկզբին Մենաղարիշվիլին նշանակվել է կրթության նախարարի խորհրդական՝ պետական լեզվի հետազոտության, զարգացման և հանրահռչակման ուղղությամբ։ Մինչ այս Սալոմե Ջինջոլավան աշխատում էր խորհրդարանում։
