Խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Վրացական երազանքի» հոմոֆոբ օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են գրաքննություն մտցնել և սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթին կողմ է քվեարկել 81 պատգամավոր, որոնցից 78-ը խորհրդարանական մեծամասնության անդամներ են («Վրացական երազանք»/«Ժողովրդի ուժ»), իսկ 3-ը՝ «Եվրոպացի սոցիալիստների»։ Ընդդիմությունից փոփոխությունների քննարկմանը մասնակցում էր միայն «Գիրչին»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վրացական երազանքի» նախաձեռնած փոփոխությունների համաձայն՝ արգելվում է մանկապարտեզների, դպրոցների, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրում այնպիսի տեղեկության ներառում և/կամ նույն հաստատությունում այնպիսի տեղեկության տարածում կամ տարածման խթանում, որն ուղղված է անձին որևէ կենսաբանական սեռի չպատկանելուն և/կամ նրա կենսաբանական սեռից տարբեր սեռի պատկանելուն, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև հարաբերությունների կամ ինցեստի խթանմանը:
Պատգամավոր Թենգիզ Շարմանաշվիլին, խոսելով օրինագծի վերաբերյալ, ասել է, որ եթե այսօր դպրոցում կա այնպիսի ուսումնական նյութ, որը հակասում է օրենքին և «պատկանում է հանրահռչակման կարգավորման կանոնակարգին», ապա կրթության նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի «նման գրականությունը դուրս թողնելու համար»։
«Գիրչիի» պատգամավորներից Վախթանգ Մեգրելիշվիլիի հարցին, թե կոնկրետ ի՞նչ է նշանակում ընտանեկան արժեքներ և որո՞նք են այն վտանգները, որոնցից պետք է պաշտպանված լինեն անչափահասները, Թենգիզ Շարամաշվիլին պատասխանել է.
«Սահմանադրությունն էլ է բացատրում, թե ինչ է ընտանիքը։ Դա կնոջ և տղամարդու միությունն է՝ ընտանիք ստեղծելու համար։ Սա է հիմնական արժեքը, թե ինչ է ներկայացնում ընտանիքը Վրաստանի Սահմանադրության համար և այն, ինչ կոչվում է ընտանիք։ Այն ամենը, ինչ դուրս է այս սահմանումից և կխոչընդոտի այս սահմանման իրականացմանը, հավաքված է այս օրենքում և ծառայում է սահմանադրական արձանագրության պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է անչափահասների պաշտպանությանը, ապա դա օրենքում նշված չէ։ Ես ձեզ այնքան հոդվածներ կբերեմ, որտեղ խոսվում է անչափահասների քարոզչությունից պաշտպանվելու մասին։ Օրինակ՝ անչափահասին թույլ չեն տա մտնել կինոդահլիճ, որտեղ ցուցադրվում է մի ֆիլմ, որը նկարագրում է միասեռ զույգերի ինտիմ հարաբերությունները: Այս օրենքում դա կա»:
Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա անթույլատրելի կլինի նաև գրանցել միություն նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև որպես ամուսնություն և/կամ իրավական ակտով այն ճանաչել որպես ամուսնություն, և արտասահմանում գրանցված և/կամ ճանաչված միությունը որպես ամուսնություն, Վրաստանում օրինական ուժ չի ունենա։
Անչափահասի որդեգրում չի թույլատրվի այն անձի կողմից, ով իրեն չի նույնականացնում որևէ կենսաբանական սեռի հետ, կամ նույնականացնում է իր կենսաբանական սեռից տարբերվող սեռի հետ, կամ ում սեռական կողմնորոշումը չի պատկանում հետերոսեքսուալության կատեգորիային։ «Գիրչիի» դիտողություններից մեկն այս դրույթի հետ է կապված։
«Ցանկացած հասարակության մեջ նման մարդիկ միշտ եղել են բնական տոկոսով։ Մենք նրանց ասում ենք, որ ձեր նմանները, տեսականորեն, իրավունք չունեն երեխա մեծացնելու։ Ի՞նչ ենք մենք ասում Վրաստանի այսօրվա քաղաքացիներին, այն 3-ից 7%-ը, որը մենք գիտենք, որ գոյություն ունի, ովքեր ցանկություն չունեն մասնակցելու ԼԳԲՏ ակտիվությանը, հասարակ քաղաքացիներ են, ովքեր նման ապրելակերպ ունեն՝ երեխաներ ունեն, ընտանիք ունեն։ Արդյո՞ք պետության նման վերաբերմունքը վիրավորական չէ նրանց համար։ Ես երբեք չեմ լսել, նույնիսկ կրոնական առումով, բարոյական տեսակետից, որ մարդուն արգելված է երեխա դաստիարակել՝ անկախ նրա կողմնորոշումից»,- ասել է Վախթանգ Մեգրելիշվիլին։
«Վրացական երազանքի» օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ արգելվելու է վիրահատություն կամ այլ տեսակի բժշկական մանիպուլյացիա կատարել ուրիշի համար՝ սեռը փոխելու նպատակով, ինչպես նաև քաղաքացիական ակտի մատյանում նշել կենսաբանական սեռից տարբերվող սեռ։
Նաև կարգելվեն հավաքներն ու ցույցերը, եթե դրանք ուղղված են նպաստելու անձի նույնականացմանը իր սեռից տարբերվող սեռին, միասեռական հարաբերություններին կամ ինցեստին: Ոստիկանությունն իրավունք կունենա պահանջելու հավաքը ցրել։ Եթե հավաքը չդադարեցվի սույն պահանջից հետո 15 րոպեի ընթացքում, ապա իրավապահ մարմինը կկիրառի «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված միջոցները» այն դադարեցնելու համար։
Փոփոխությունները վերաբերում են նաև աշխատանքային հարաբերություններին։ Մասնավորապես, անվավեր է լինելու աշխատանքային հարաբերությունների շրջանակում դրված պարտավորությունը, որն ուղղված է կենսաբանական սեռի անտեսմանը։
Բացի նշված օրենսդրական փաթեթից, «Վրացական երազանքը» նախաձեռնել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որի ընդունման համար տասներորդ գումարման խորհրդարանում իշխող կուսակցությունը չունի անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն (113 պատգամավոր)։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ սահմանադրական օրենքի նախագիծն ընդունելով՝ կառավարությունը կստեղծի խարանի և նախապաշարմունքների ուժեղացման վտանգ, խրախուսելով հոմոֆոբիան, որն անհամատեղելի է ժողովրդավարական հասարակությանը բնորոշ հավասարության, բազմակարծության և հանդուրժողականության հասկացությունների հետ։