Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը գրեթե տասը ժամ տևած քննարկումից հետո երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ռուսական օրենքին։ «Իրավական հարցերի հանձնաժողովը սատարում է նշված օրենքի նախագիծը և նպատակահարմար է գտնում ընդունել այն»,- ասել է հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին, ով օրվա ընթացքում 14 ընդդիմադիր պատգամավորի է հեռացրել հանձնաժողովից, իսկ մինչ այդ անջատել է նրանց խոսափողներն ու թույլ չի տվել խոսքը ավարտել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Օխանաշվիլին ռուսական օրենքի քննարկումից հեռացրել է Գիորգի Վաշաձեին, Լևան Բեժաշվիլիին, Սալոմե Սամադաշվիլիին, Թամար Կորձաիային, Թամար Չարկվիանիին, Քեթևան Թուրազաշվիլիին, Անա Ցիթլիձեին, Լևան Խաբեիշվիլիին, Դավիթ Խաջիշվիլիին, Գիորգի Գոդաբրելիձեին, Խատիա Դեկանոիդաձեին, Նիկա Մաճուտաձեին, Թինա Բոկուչավային և Թեոնա Աքուբարդիային։ Պատգամավորներ Իագո Խվիչիան, Անա Նացվլիշվիլին, Պաատա Մանջգալաձեն և Դավիթ Ուսուփաշվիլին ի նշան բողոքի լքել են նիստը։
«Այն պայմաններում, երբ դեռ օրենքի նախագիծ է, դեռ օրենք չէ, այսօր ինչ մեթոդներ որ կիրառում եք, ռեպրեսիվ մեթոդներ, սա ցույց է տալիս, թե ինչու է ձեզ պետք այս օրենքը։ Սա խորհրդարանական քննարկում չէ, ոչ էլ ժողովրդավարական քննարկում է։ Շատ լավ է, որ ամեն ինչ արձանագրվում է, քանի որ պետական դավաճանության համար մեղադրական եզրակացությանը պետք կգան այն հայտարարությունները, որոնք դուք արել եք այստեղ»,- նիստը լքելուց առաջ ասել է «Լելո»-ի անդամ Անա Նացվլիշվիլին։
«Գիրչի»-ի անդամ Իագո Խվիչիայի կարծիքով՝ նիստը շինծու էր, և նույնիսկ տեխնիկական տեսանկյունից օրենքը չի կարող ընդունված համարվել երկրորդ ընթերցմամբ։ «Սա կանոնների խախտմամբ ընդունված օրենք է, որի քննարկմանը ներգրավված չեն եղել բնակչության ներկայացուցիչները»,- ասել է Խվիչիան։
Անրի Օխանաշվիլին հանձնաժողովից հեռացրել է ոչ կառավարական կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ տարածաշրջանային հեռարձակողների ասոցիացիայի տնօրեն Նաթիա Կուպրաշվիլիին և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի խորհրդարանական քարտուղար Լիկա Սաջաիային, ովքեր կարծում են, որ ռուսական օրենքի բոլոր հոդվածները խնդրահարույց են և կխաթարեն երկրում ժողովրդավարությունը։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։