Խորհրդարանի շրջակայքում, որտեղ հազարավոր քաղաքացիներ բողոքում են «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի ընդունման դեմ, հատուկ ջոկատայինները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ, այսպես կոչված պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ են կիրառել։ Կան վիրավորներ:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
ՆԳՆ-ից հայտնում են, որ հանրահավաքի մասնակիցները շարունակել են իրենց բռնի գործողությունները՝ չենթարկվելով ոստիկանների հրահանգներին, որից հետո ոստիկանությունը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կիրառել է համամասնական ուժ և հատուկ միջոցներ։
«Լիագումար նիստի ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները փորձել են փակել խորհրդարանի մուտքերից մեկը, ինչը ոստիկանները թույլ չեն տվել։ Միաժամանակ նախարարության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքեր են եղել, այդ թվում՝ իրավապահների ուղղությամբ տարբեր առարկաներ նետել։ Հանրահավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում տուժել են մի քանի իրավապահներ, վնասվել են ոստիկանական տեխնիկա», - հայտնել են ՆԳՆ-ից։
Հանրահավաքին իրավիճակը լարվել է խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 76 կողմ, 13 դեմ ձայներով ընդունելուց հետո:
Երեկ՝ մարտի 6-ին, այն բանից հետո, երբ այսպես կոչված Օտարերկրյա գործակալների մասին երկու օրենքների նախագծերն էլ հավանության են արժանացել իրավական հարցերի հանձնաժողովի կողմից, «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինիրաձեն ասել է, որ օրենքների նախագծերը կքննարկվեն հինգշաբթի՝ մարտի 9-ի լիագումար նիստում, սակայն այսօր նա առաջարկել է, որ օրենքի նախագիծը քննարկվի հենց այսօր։ Մդինարաձեի այս հայտարարությանը հաջորդել է ընդդիմադիր պատգամավորների բողոքը։
«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների նախագծերը պարտավորեցնում են այն լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին, որոնց եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտասահմանից, գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։ Արդարադատության նախարարությունը իրավասու է ստուգել լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, մշակել անձնական տվյալները և տուգանել 25 հազար լարիով։ Օրենքի նախագծով այս օրենքը խախտողի համար նախատեսվում է 5 տարվա ազատազրկում։
Վերջին օրերին անկախ ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները, ընդդիմադիր կուսակցությունների անդամները ընդդեմ օրինագծերի բողոքի ցույցեր են անցկացնում խորհրդարանի դիմաց։ Գործընկեր երկրները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում խորհրդարանական մեծամասնությանը մերժել օրինագծերը։
Այս թեմայով՝
Human Rights Watch-ը և Amnesty International-ը քննադատում են «գործակալների մասին» օրինագիծը