Այսօր՝ փետրվարի 4-ին, «Վրացական երազանքի» խորհրդարանում մեկնարկել է գարնանային նստաշրջանը։ Առաջին նիստը, որտեղ Միխեիլ Կավելաշվիլին ներկայացրել է նախագահի տարեկան զեկույցը, ավարտվել է 28 րոպեից։ Նրանից բացի ոչ ոք չի օգտվել խոսքի իրավունքից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 Օկուպացված Գալիում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել
Իր 21 րոպեանոց ելույթում Կավելաշվիլին հնչեցրել է «Վրացական երազանքի» քարոզչական ուղերձները։ Նրան 15 անգամ ընդհատել են ծափահարություններով։
Միխեիլ Կավելաշվիլիի խոսքով՝ Վրաստանի նկատմամբ թշնամական ուժերը ստիպված կլինեն ընդունել վրաց ժողովրդի մեծամասնության ընտրությունը։
«Հոկտեմբերի 26-ին վրաց հասարակությունն ընտրեց խաղաղությունն ու զարգացումը, ավանդույթների, արժեքների, հավատքի, ընտանիքի և արժանապատվության պաշտպանությունը։ Մերժեց մեր ինքնությանը և ինքնորոշմանը սպառնացող կեղծ-ազատական գաղափարախոսությունը [...]
Մեր երկիրը վերջին տարիներին բազմիցս դարձել է անարդարացի հարձակումների թիրախ, հատկապես Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Մեր պետությունը ստիպված էր քայլել դանակի եզրով, դիմակայել բազմաթիվ ճնշումներին և վճռականորեն գործել՝ բացառապես պաշտպանելով ազգային շահերը, ինչը, ի վերջո, թույլ տվեց մեզ պահպանել խաղաղությունը և փրկել երկիրը անվերապահ կործանումից», - ասել է Կավելաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանի «ոչնչացման սպառնալիքը դեռ չի վերացել»։
«Դեռևս կան հակավրացական ուժեր, որոնք ջանք չեն խնայում Վրաստանն ապակայունացնելու համար։ Սպառնալիքը բարձր կմնա այնքան ժամանակ, քանի դեռ, իմ կարծիքով, Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել, և Վրաստանում առկա օտար երկրների շահերը ներկայացնող խմբավորումներն էլ ավելի չեն թուլացել։
Անցած մի քանի տարիների ընթացքում մեր պետությունը հաստատակամորեն արձագանքել է պատերազմի, ապակայունացման և հեղափոխության բազմաթիվ փորձերին։ Այս տարիները մենք կարող ենք անվանել Վրաստանի գոյատևման շրջան, որը, ցավոք, դեռ չի ավարտվել»,- ասել է Միխեիլ Կավելաշվիլին։
Նա արձագանքել է նաև Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուն՝ ասելով, որ «աշխարհում կեղծ ազատական կարգի փոփոխություն է սկսվել»։
«Ես դա կանվանեի Դոնալդ Թրամփի էֆեկտ: Խաղաղության քաղաքականությունը, ազգային շահերի գերակայությունը, պահպանողական և ավանդական արժեքների պաշտպանությունը, ընտանիքի ամրությունը և քրիստոնեության դերի ամրապնդումը, սրանք այն արժեքներն են, որոնց մեր պետությունը պաշտպանել է վերջին տասնամյակում։ Հասկանալի է, որ դրանք այն արժեքներն են, որոնց հիմքում ընկած է Միացյալ Նահանգների քաղաքականությունը առաջիկա չորս տարիների ընթացքում։ Հետևաբար՝
արժեքների և աշխարհայացքների նման սերտաճումն ինձ հիմք է տալիս խորապես հավատալու, որ նոր վարչակազմի օրոք մենք կկարողանանք վերականգնել և կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ», - ասել է «Վրացական երազանքի» նախագահը։
Նա մեղադրել է երկրի եվրոպացի գործընկերներին անարդար հարձակումների և երկակի ստանդարտների մեջ՝ նշելով, որ դա «վնասում է եվրոպական արժեքներին և եվրոպացի գործընկերների հեղինակությանը»։
Կավելաշվիլիի խոսքով՝ երկրի տնտեսական աճը «հաջողությամբ շարունակվում է», և «մենք առաջատար դիրքեր ենք զբաղեցնում այդ ուղղությամբ»։ Նա իր գործունեության հիմնական ուղղություններից է նշել թմրամոլության դեմ պայքարը։ Նա հակիրճ անդրադարձել է նաև ժողովրդագրական խնդրին և ասել, որ «պետության համար կարևոր է հոգալ ընտանիքների ամրապնդման համար»։
«Խաղաղության քաղաքականությունը, տնտեսական հաջողությունը և բարգավաճման բարձր մակարդակը կարևոր գործոններ են, որոնք մեզ հատկապես մոտեցնում են մեր աբխազ և օս եղբայրներին ու քույրերին: Սա ճանապարհ է, որն այլընտրանք չունի։
Ես հավատում եմ, որ մենք շուտով կկարողանանք միասին բուժել պատերազմի վերքերը և շարունակել մեր երջանիկ համակեցությունը միասնական, ուժեղ և բարգավաճ Վրաստանում»,- ասել է Միխեիլ Կավելաշվիլին։
«Վրացական երազանքի» նախագահը բազմիցս նշել է «արհեստական բևեռացման» մասին, իսկ իր ելույթի վերջում ասել է, որ «այդ գործընթացում ակտիվորեն օգտագործվում են բազմաթիվ անկեղծ ու եռանդուն երիտասարդներ»։
«Ես ինքս ինձ լավ եմ հիշում, երբ երիտասարդ էի, գիտեմ, թե ինչ բուռն էմոցիաներ են այս ընթացքում, որքան իմպուլսիվ, ըմբոստ ու պայթյունավտանգ եք, որքան բուռն են ձեր գնահատականներն ու տրամադրությունները այս կամ այն հարցի նկատմամբ։ Հենց այս էմոցիաների վրա են խաղում մեր երկրի չարագործները։ [...] Սիրելի երիտասարդներ, մենք՝ վրացիներս, չնայած մեր տարբեր հայացքներին, չենք կարող միմյանց թշնամիներ լինել»,- ասել է Կավելաշվիլին։
Ելույթի վերջում նա նշել է, որ «չնայած մեր տարաձայնություններին, մենք ստիպված ենք լինելու շարունակել միասին ապրել»։
«Դրա համար մենք պետք է կարողանանք առերեսվել իրականության հետ և երկխոսել միմյանց հետ: Մենք պետք է կարողանանք հաղթահարել զայրույթը մեր ներսում, կարողանանք հոգ տանել միմյանց մասին»,- ասել է Միխեիլ Կավելաշվիլին։
Նիստին զուգահեռ խորհրդարանի մոտ տեղի էր ունենում բողոքի ցույց՝ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիին բանտից ազատելու պահանջով։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ են կիրառել։