Խորհրդարանն ընտրել է Արդարադատության բարձրագույն խորհրդի 3 ոչ դատավոր անդամներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ ընտրել է Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի հինգ ոչ դատավոր անդամներից երեքին։ Տրիստան Բենաշվիլիի և Զուրաբ Գուրասպաշվիլիի թեկնածությանը կողմ է քվեարկել 93 պատգամավոր, իսկ Գիորգի Գզոբավան ստացել է 91 ձայն։ Մնացած երկու թափուր պաշտոնների համար կանցկացվի վերաքվեարկություն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Տրիստան Բենաշվիլին իրավունքի ոլորտի մասնագետ է, ով Արևելյան Եվրոպայի համալսարանի և «Վրաստանի հեղինակային իրավունքի ասոցիացիայի» կողմից առաջադրվել է որպես Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամության թեկնածու։ Զուրաբ Գուրասպաշվիլին զբաղեցնում է ՆԳՆ գլխավոր տեսչության քննչական բաժնի պետի պաշտոնը։ Նրա կինը՝ Թամար Բլիաձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավորի օգնականն է։ Գուրասպաշվիլին որպես թեկնածու առաջադրվել է «Քաղաքացիական զարգացման հասարակության» և «Սոցիալական ծրագրավորման հիմնադրամի» կողմից։ Գիորգի Գզոբավան իրավաբան է և Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի անդամ։ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամության թեկնածու է առաջադրվել «Երիտասարդ փաստաբանների» և «Ազատ զարգացման ասոցիացիայի» կողմից։

Խորհրդարանը լրիվ կազմի երեք հինգերորդի (90 պատգամավորի) մեծամասնությամբ է ընտրում Արդարադատության բարձրագույն խորհրդի 5 ոչ դատավոր անդամներին: «Վրացական երազանքը» և մեծամասնություն կազմող «Ժողովրդի ուժը» ունեն 84 ձայն, իսկ «Եվրոպացի սոցիալիստներ» քաղաքական խումբը, որը հաճախ աջակցում է «Վրացական երազանքի» նախաձեռնություններին, ունի 4 ձայն։ Գաղտնի քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամության թեկնածուների օգտին քվեարկել են նաև ընդդիմադիր այլ պատգամավորներ։

«Լելոյի» անդամ Անա Նացվլիշվիլիի խոսքով՝ ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ ծախվել են և փակ դռների հետևում գաղտնի գործարք են ունեցել «Վրացական երազանքի» հետ՝ «կլանի» պաշտպանության համար Արդարադատության բարձրագույն խորհրդում մարդկանց հավաքագրելու համար։

«Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների ընտրությունը ԵՄ հանձնարարականների իրականացման կարևորագույն խնդիրներից է, և այն պահանջում է կոնսենսուս։ Հակառակ դեպքում այն ​​ավարտված չի համարվի։ Սա քաղաքական կոնսենսուս չէ։ Սա գաղտնի գործարք է, որը «Վրացական երազանքը» կնքել է մի քանի ընդդիմադիրների հետ»,- ասել է Անա Նացվիլիշվիլին այն բանից հետո, երբ նա ի նշան բողոքի ընդդիմության մեծ մասի հետ լքել է նիստերի դահլիճը։

Ըստ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամներին աջակցել են նաև իրենց խմբակցության պատգամավորները՝ Նիկա Մաճուտաձեն, Բաչուկի Քարդավան, Նատո և Ռոստոմ Չխեիձեները։

«Փաստ է, որ այսօր Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամներն ընտրվել են ընդդիմության մասնակցությամբ, երբ ընդդիմությունը հնարավորություն ուներ միջամտել այս գործընթացին և թույլ չտալ, որ կլանի անդամները դառնան խորհրդի անդամ։ Ինձ համար հեշտ չէ մեկնաբանել այս մարդկանց մասին, ովքեր նաև ներկայացնում են մեր խմբակցությունը։ Իմ դիրքորոշումն այն է, որ այդ մարդիկ պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնեն, ես նրանց տեղը չեմ տեսնում մեր խմբակցությունում»,- ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Անի Ծիթլիձեն։

Խորհրդարանում տեղի ունեցող զարգացումներին գնահատական ​​են տվել նաև հասարակական կազմակերպությունները։ «Հանուն անկախ և թափանցիկ արդարադատության կոալիցիայի» անդամների կարծիքով՝ իշխող կուսակցությունն ամեն ինչ անում է արդարադատության համակարգում կլանային իշխանությունն ամրապնդելու համար։

«Շատ ցավալի է, որ որոշ ընդդիմադիր կուսակցություններ օգնեցին «Վրացական երազանքին» կայացնել այդ վնասակար, արդարադատության և հասարակության շահերին հակասող որոշումները և սատարեցին այդ թեկնածուներին։ Մենք հետևել են մրցույթին և թեկնածուների հետ հարցազրույցներին: Ակնհայտ է մի բան՝ այս թեկնածուները խորհրդի անդամ չեն ընտրվում իրենց քննադատական ​​դիրքերի պատճառով, ընդհակառակը, ընտրվում են հավատարմության հիման վրա։ Ուստի մենք չենք ակնկալում, որ այս կադրային փոփոխությունները որևէ էական ազդեցություն կունենան Արդարադատության բարձրագույն խորհրդի գործունեության վրա, կամրապնդվեն առկա արատները և խնդիրները»,- ասել է «Սոցիալական արդարության կենտրոնի» արդարադատության ծրագրի համակարգող Գուրամ Իմնաձեն։

Այսօրվա լիագումար նիստում Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամության համար քվեարկության է դրվել 29 թեկնածու։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պարզաբանել է, որ մնացած երկու թափուր տեղերը զբաղեցնելու համար կրկին կքվեարկեն միայն այն թեկնածուները, որոնք առաջին քվեարկության ժամանակ մյուսներից ավելի լավ արդյունքներ են գրանցել։ Այդպիսիք են նշվել Ռուսուդան Կվինիկաձեն (89 ձայն), Գոգա Կիկիլաշվիլին (89 ձայն), Լեւան Նեմսաձեն (88 ձայն) և Նինո Նիշնիանիձեն (87 ձայն)։

Արդարադատության բարձրագույն խորհուրդը բաղկացած է 15 անդամից։ Ութ անդամին ընտրում է ընդհանուր դատարանների դատավորների ինքնակառավարման մարմինը՝ Դատավորների համաժողովը, հինգը՝ խորհրդարանը, իսկ մեկը նշանակվում է նախագահի կողմից։ 15-րդ անդամը Գերագույն դատարանի նախագահն է, որը նախագահում է նաև Արդարադատության բարձրագույն խորհուրդը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):