ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, հնարավոր է, որ իրավիճակը Վրաստանի սահմաններին սրվի, «եթե Վրաստանի կառավարությունը ճնշման ենթարկվի»: Նրա խոսքով՝ Վրաստանը, Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձի հետ կապված, իր պահանջների կատարման հույս կարող է ունենալ այն դեպքում, եթե Ռուսաստանը պարտություն կրի Ուկրաինայում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Զատուլինը պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, ըստ որի՝ Ուկրաինայում Կրեմլի պատերազմին վերջ տալու համար ստորագրված խաղաղության համաձայնագրով, Ռուսաստանից նաև պետք է պահանջվի դադարեցնել Վրաստանի տարածքի գրեթե 15-ամյա օկուպացիան։
«Որպեսզի Վրաստանի խնդրանքը կատարվի, Ռուսաստանը պետք է պարտություն կրի։ Պարտության դեպքում կարելի է տարբեր մտքեր առաջ քաշել, որոնք կարելի է պահանջել Ռուսաստանից։ Հույս ունենք, որ պարտություն չի լինի։ Այնպես որ, այն, ինչի մասին խոսում է տիկին Զուրաբիշվիլին, դժվար թե կյանքի կոչվի»,- ասել է Զատուլինը ռուսական լրատվամիջոցներին։
Նրա խոսքով, կան օրինակներ, երբ այն երկրները, որոնք չեն մասնակցել հակամարտությանը, ստացել են «բոնուսներ» դրա ավարտից հետո, բայց Վրաստանը «ուղղակի կապ չունի այսօրվա իրադարձությունների հետ»։
«Նա [Վրաստանը] փորձում է թանկացնել իր գինը և հերթական անգամ ինչ-որ բան պահանջել Ռուսաստանից, այնպես անել, որ չմոռանան Վրաստանի շահերի մասին՝ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան։
Զուրաբիշվիլին գլխավոր դեմքը չէ, թեև նախագահն է։ Դա իրենից կախված չէ: Սրացումներ կարող են լինել, բայց այն դեպքում, եթե Վրաստանի կառավարությունը, իշխանությունները ենթարկվեն այն ճնշմանը, որը գործադրվում է նրանց վրա։ Դա իսկապես իրականացվում է։ Սակայն 2008-ին Վրաստանը փորձեց փորձարկել Ռուսաստանին և իրականում ստացավ հակառակը՝ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան։ Այսպիսով, նրանց վերադարձի երազանքները մնում են երազների ու ֆանտաստիկայի աշխարհում»,- ասել է Զատուլինը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե օկուպացված տարածքներից ռուսական ուժերի ամբողջական դուրսբերումը նրա «հանձնվելու պայմանը» չլինի, ապա արևմտյան աշխարհը ևս մեկ մեծ սխալ թույլ կտա՝ ինչպես 2008-ին և 2014-ին։
«Ռուսաստանը պետք է սովորի, թե որտեղ են գտնվում իր սահմանները»,- ասել է Զուրաբիշվիլին։ «Վրաստանի խնդիրները պետք է դրվեն սեղանին, քանի որ ոչ ոք չպետք է մտածի, որ այս պատերազմը կարող է լուծվել առանց Ռուսաստանի՝ բոլոր գրավյալ տարածքներից դուրս գալու։
Վրաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի պարտությունը մոտ է, և նա «գործնականում արդեն պարտվել է Ուկրաինայի մարտերում, եթե ոչ՝ ողջ պատերազմում»։
