Զախարովայի խոսքով՝ ջանք չեն խնայում Աբխազիայով անցնող երկաթուղու վերականգնման համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանը «ամենօրյա ռեժիմով» աշխատում է օկուպացված Աբխազիայի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային երթևեկության պլանի իրականացման վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Լրատվամիջոցի ներկայացուցիչը Զախարովայի ասուլիսի ընթացքում նշել է, որ Վրաստանի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունն արգելափակված է, և դրա հետ կապված Երևանում ասում են, որ խնդիրը Աբխազիայում է։ «Ո՞րն է ձեր տեսլականը, այդ հարցի լուծման հեռանկարները»,- հարցրել են Զախարովային։

«Մենք ջանք չենք խնայի ծրագրված լայնածավալ «ճանապարհային քարտեզը» կյանքի կոչելու համար։ Սա ներառում է փաստաթղթերի ստորագրում պետությունների ղեկավարների և մեր երկրների կառավարություններին ենթակա համապատասխան հանձնաժողովների մակարդակով։ Ամեն օր ամեն ինչ արվում է այս պլանի իրականացման համար»,- ասել է Զախարովան։

Մայիսին, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումից և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումից հետո, Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը խոսել է օկուպացված Աբխազիայի տարածքում երկաթուղային փոխադրումներ սկսելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ դա կբեռնաթափի Վերին Լարսի սահմանային անցակետը և կնվազեցնի առաքվող ապրանքների արժեքը՝ դրա ծավալն ավելացնելու հաշվին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրատվամիջոցներին ասել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված «ոչինչ չի կատարվում»։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն նույնպես ասել է, որ «այսօր այդ հարցն օրակարգում չկա»։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ՌԴ կառավարությունը կակտիվացնի երկաթուղու հարցը։

«Կարծում եմ՝ Ռուսաստանը զգացել է, որ մանևրելու տեղ կա և այժմ փորձարկում է հողը, դա շատ բնորոշ է ռուսական մարտավարությանը», - ասել է Զուրաբիշվիլին «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում։ «Վրացական իշխանություններից ստացել են, մեղմ ասած, ոչ միանշանակ ազդակներ, հիմա էլ փորձարկում են, թե որքան հեռու կարող են գնալ։ Դա արեցին թռիչքներով։ Հիմա երևի երկաթուղին են փորձում։ Նրանք պատրաստվում են փորձել նաև այլ բաներ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է հաստատակամություն ցույց տալը»։

Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը կապող երկաթուղին Աբխազիայի պատերազմից ի վեր չի գործում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):