Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 2008 թվականի ողբերգական իրադարձությունների կրկնությունից խուսափելու երաշխիքը Թբիլիսիի, Սոխումի և Ցխինվալիի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագրի մշակումն է, ինչպես նաև «պետական սահմանների» սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
2008 թվականի ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցին Մարիա Զախարովան, ինչպես Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, խոսել է Միխեիլ Սաակաշվիլիի հանցագործությունների մասին։
«Վրաստանի նախկին նախագահի այս հանցավոր արկածախնդրությունը, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի խաղաղ բնակչության և ռուս խաղաղապահների շրջանում, Ռուսաստանին այլ ելք չթողեց, քան ագրեսորին ստիպել գնալ խաղաղության, այնուհետև ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ»,- ասել է Զախարովան։
Մարիա Զախարովան ընդգծել է 2008 թվականին Ժնևում մեկնարկած միջազգային քննարկումների կարևորությունը և նշել, որ դրա շրջանակներում ստեղծված մեխանիզմի շնորհիվ հնարավոր է «պահպանել հարաբերական խաղաղություն երեք պետությունների սահմաններին և զսպել առաջացած լարվածության հանգույցները»։
«Սակայն մենք կարծում ենք, որ քննարկման մասնակիցները պետք է ավելի շատ օգտագործեն իրենց ներուժը, առաջին հերթին սկսեն մշակել մի կողմից Թբիլիսիի, մյուս կողմից՝ Սոխումիի ու Ցխինվալիի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագիր։
Նման իրավական պարտավորությունների ստանձնումը մենք համարում ենք հուսալի երաշխիք 2008 թվականի օգոստոսյան ողբերգական իրադարձությունների կրկնության դեմ։ Վրաստան-Հարավային Օսիա և Վրաստան-Աբխազիա պետական սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ, պետք է իրական ներդրում ունենա սահմանային շրջաններում իրավիճակի կայունացման գործում»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այս խնդիրների հրատապությունը վերջին շրջանում միայն ավելանում է, «որովհետև Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ակտիվացնում են իրենց ջանքերը՝ օգտագործելու ներտարածաշրջանային հակասությունները Ռուսաստանի սահմաններին իրավիճակը սրելու համար»։
«Ռուսաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը նրանց հետ, ովքեր չեն կարող անտարբեր լինել Հարավային Կովկասի ճակատագրի նկատմամբ, ներառյալ համապարփակ աջակցություն տրամադրելով Թբիլիսիի, Սոխումիի և Ցխինվալիի միջև երկխոսության զարգացմանը՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու և նրանց համար ընդհանուր տարածաշրջանում կուտակված այլ խնդիրները լուծելու համար»,- ասել է Մարիա Զախարովան։
