Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օլեքսի Դանիլովին ազատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նրան փոխարինել Ալեքսանդր Լիտվինենկոյով, ով մինչ այժմ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն էր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
Ուկրաինայի նախագահը դեռ չի մեկնաբանել կադրային փոփոխությունները։
2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և պատերազմի սկսվելուց հետո, Դանիլովն այսպես կոչված երկրորդ ճակատների մասին հայտարարություն էր արել, որը քննադատել է վրացական իշխանությունը։
«Եթե Մերձդնեստրն ու Վրաստանն այսօր զբաղված լինեին իրենց տարածքները վերադարձնելով, ավելին, Լեհաստանը դեռ պաշտոնապես չի հավակնում Կալինինգրադի մարզին, դա միանշանակ կօգներ մեզ, քանի որ նրանք [ռուսները] այլ անելիքներ կունենային, բացի մեր քաղաքներն ու գյուղերը ոչնչացնելուց՝ սպանելով մեր երեխաներին ու կանանց»,- ասել է Դանիլովը 2022 թվականի մարտի 26-ին։
Օլեքսի Դանիլովը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։
1994-1997 թվականներին Դանիլովը եղել է Լուգանսկի քաղաքապետը, իսկ 2005 թվականին ղեկավարել է Լուգանսկի շրջանի վարչակազմը։ 2006 թվականին նա դարձել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուլիա Տիմոշենկոյի դաշինքից։
