Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս պաշտոնը թափուր է անցյալ տարվա հուլիսից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 7-ին հաստատել է գեներալ Վալերի Զալուժնիի թեկնածությունը, և, ինչպես պարզաբանվել է, Զալուժնիի ցանկությունն էր գնալ դիվանագիտության ուղղությամբ։
«Մեր դաշինքը Մեծ Բրիտանիայի հետ պետք է միայն ամրապնդվի»,- ասել է նախագահը իր ամենօրյա ուղերձում։
Վլադիմիր Զելենսկին փետրվարի 8-ին պաշտոնանկ է արել Վալերի Զալուժնիին, ով ղեկավարում էր ուկրաինական զինված ուժերը 2021 թվականից և ըստ հարցումների համարվում էր Ուկրաինայի ամենահայտնի զինվորականը և նրան փոխարինեց գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։
«Ես շնորհակալ եմ գեներալ Զալուժնիին երկու տարվա պաշտպանության համար։ Ես գնահատում եմ բոլոր հաղթանակները, որոնք մենք ձեռք ենք բերել միասին»,- ասել է Զելենսկին։
Զալուժնիի հնարավոր հեռացման մասին լրատվամիջոցները գրում էին արդեն մի քանի շաբաթ։ Վարկածներից մեկի համաձայն՝ Վլադիմիր Զելենկիի դժգոհությունն առաջացրել է Վալերի Զալուժնիի հանրաճանաչությունը, ինչպես նաև նոյեմբերին The Economist-ի կողմից հրապարակված հարցազրույցը, որտեղ գեներալն ասում էր, որ պատերազմը մտել է փակուղի, և Ռուսաստանի հյուծվածության հաշվարկը սխալ է։ Ուկրաինայի իշխանությունները հերքել են գերագույն գլխավոր հրամանատարի և նախագահի միջև կոնֆլիկտի առկայությունը։
Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատվելուց հետո Վալերի Զալուժնիին Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել։
