Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի (EaP CSF) ղեկավար կոմիտեն կտրականապես դատապարտում է «Վրացական երազանքի» «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին վիճահարույց օրենքի նախագծի կրկին նախաձեռնումը և նշում, որ այս որոշումը բացահայտում է Վրաստանի կառավարության խորապես հակաժողովրդավարական դիրքորոշումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Կոմիտեն իշխանություններին կոչ են անում անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը և ապահովել երկրում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի առկայությունը։
«Ժողովրդավարական Վրաստանին նման օրենքի նախագիծ պետք չէ, հատկապես՝ հաշվի առնելով 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ակցիաներով նման օրենքի հրապարակային մերժումը։
2024 թվականի ապրիլի 3-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց այսպես կոչված «Օտարերկրյա գործակալի» օրինագիծն ընդունելու երկրորդ փորձի մասին, որն այժմ անվանափոխվել է որպես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկություն» և ուղղված է հիմնականում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և անկախ լրատվամիջոցներին։
Օրինագիծը նախորդ տարվա լայնորեն վիճարկվող տարբերակի պատճենն է, այն տարբերությամբ, որ նոր օրենսդրությունը արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին անվանում է «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող կազմակերպություններ», այլ ոչ թե «օտարերկրյա ազդեցության գործակալներ», ինչպես առաջարկվում էր 2023 թվականին։ Ըստ էության, երկու պիտակների միջև տարբերություն չկա:
Եթե ընդունվի, ապա նոր առաջարկվող օրինագիծը կպահանջի յուրաքանչյուրից, ով իր ֆինանսավորման առնվազն 20%-ը ստանում է միջազգային աղբյուրներից՝ մասնավոր անհատներից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և լրատվամիջոցներից, գրանցվել Արդարադատության նախարարությունում որպես «օտարերկրյա ուժի շահեր հետապնդող կազմակերպություն»: Գրանցվելուց խուսափելը կամ թերի հայտարարագիր ներկայացնելը կարող է հանգեցնել մինչև 25 000 լարիի (8500 եվրոյին համարժեք) տուգանքի։ Բացի այդ, այս կարգավիճակն ակնհայտորեն կունենա բացասական ենթատեքստ և կհանգեցնի ինքնագրաքննության։
Մեր կարծիքով, այս օրինագիծը նպատակ ունի սահմանափակել ակտիվիստներին և անկախ ձայները քաղաքացիական հասարակության կազմակերպություններում և նվազեցնել քաղաքացիական հասարակության կարողությունը՝ հաշվետու դարձնել իշխանության ներկայացուցիչներին: Դա սպառնում է նաև անկախ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գոյությանը և գործունեությանը՝ վնասելով Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։
2023 թվականի մարտին ռուսական ոճով «օտարերկրյա գործակալների» օրինագծի նախաձեռնումը հանգեցրեց հազարավոր վրացիների զանգվածային բողոքի ցույցերի, որոնք համարձակորեն դուրս էին եկել փողոցներ՝ ոստիկանական ուժերի կողմից արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և նռնակների կիրառման պայմաններում: Մի քանի օր անց կառավարությունը ստիպված եղավ «անվերապահորեն» հետ կանչել օրենքը։ Այնուամենայնիվ, չնայած դրան, 2023 թվականի ընթացքում և մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը իշխող կուսակցությունը և իշխանամետ լրատվամիջոցները շարունակեցին իրենց հռետորաբանությունը քաղաքացիական հասարակության, լրագրողների և դոնորների դեմ։ Այն ժամանակ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը (EaP CSF), Վրաստանի Ազգային պլատֆորմի և քաղաքացիական հասարակության այլ դերակատարների հետ միասին, համերաշխ էին Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին ցանկացած օրենքի վերսկսման դեմ: Ժողովրդավարության հետընթացի և բոլոր մակարդակներում բարեփոխումների մարտահրավերների վերաբերյալ մտահոգություններ բարձրացնելու մեր ջանքերը՝ պետական հաշվետվողականությունից մինչև դատական անկախություն, արժանացել են «Վրացական երազանքի» ներկայացուցիչների և կառավարամետ լրատվամիջոցների զրպարտչական արշավներին և թիրախավորված անհատական մեղադրանքներին: EaP Index-ի գնահատման միջոցով մենք նախազգուշացրել ենք Վրաստանի ժողովրդավարությանը սպառնացող անմիջական սպառնալիքների մասին, ներառյալ ախտանշանային ասպեկտները՝ կապված քաղաքացիական հասարակությանը քայքայելու, մեր վերահսկողական դերը սահմանափակելու և մեզ որպես «թշնամի» պիտակավորելու կառավարության շարունակական ջանքերի հետ:
Հիշեցնում ենք, որ «Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհեց թեկնածուի կարգավիճակ՝ գիտակցելով, որ Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականում նշված քայլերը կձեռնարկվեն։ Իններորդ քայլը ներառում է Վրաստանին առաջարկություն՝ ապահովելու քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը, իսկ առաջին քայլը կոչ է անում Վրաստանին դիմակայել ԵՄ-ի և նրա արժեքների դեմ ապատեղեկատվությանը»։
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն.
- Կոչ է անում Վրաստանի կառավարությանը անհապաղ և անվերապահորեն հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչպես նաև քաղաքացիական տարածքի կրճատմանն ուղղված այլ օրենքների նախագծեր,
- Կոչ է անում Վրաստանի կառավարությանը մեկընդմիշտ դադարեցնել հարձակումները քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների վրա,
- Լիակատար համերաշխություն է հայտնում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի ղեկավարությանն ու անդամներին՝ կոչ անելով Վրաստանի կառավարությանը դադարեցնել գործողությունները, որոնք խաթարում են Վրաստանի եվրոպական նկրտումները և Վրաստանի խորհրդարանի հետ փոխըմբռնման հուշագիրը կասեցնելուն,
- Կոչ է անում եվրոպական կառույցներին, ԵՄ անդամ երկրներին և միջազգային հանրությանը միանշանակ դատապարտել օրենքի նախագծի կրկին նախաձեռնումը և այս դժվարին իրավիճակում ուժեղ քաղաքական աջակցություն գտնել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, վերականգնել ֆինանսական աջակցությունը՝ երկրում տեսակետների բազմակարծությունն ապահովելու համար,
- Կոչ է անում եվրոպական կառույցներին ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, հատկապես հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ և չգնալ փոխզիջումների կամ զիջումների, երբ խոսքը վերաբերում է Վրաստանի բարեփոխումների առաջընթացը գնահատելուն՝ ԵՄ 2023 ընդլայնման փաթեթում նախանշված 9 քայլերի համաձայն,
- Կոչ է անում Արևելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին ևս մեկ անգամ համերաշխություն հայտնել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և շարունակել հրապարակայնորեն դատապարտել նման օրենսդրական ջանքերը։