«Վրացական երազանք» կուսակցությունը ձևականորեն լքած և «Ժողովրդի ուժ» շարժումը ստեղծած խորհրդարանական մեծամասնության անդամները խորհրդարանին կներկայացնեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը վերաբերում է օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
Օրենքի նախագծի համաձայն՝ օտարերկրյա ազդեցության թափանցիկությունն ապահովելու համար կստեղծվի օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որտեղ կգրանցվեն բոլոր այն շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամուտների 20 տոկոսից ավելին ֆինանսավորվում է «օտարերկրյա ուժերի» կողմից։
«Կարծում ենք, որ հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներից ելնելով, հանրությանը պետք է հայտնի լինեն ոչ միայն պետությունում որոշումներ կայացնող քաղաքական գործիչների եկամուտների աղբյուրները, այլ նաև թափանցիկ պետք է լինեն այն սուբյեկտների (ՀԿ-ներ և լրատվամիջոցներ) եկամտի աղբյուրները, որոնց նպատակն է ազդել հանրային որոշումների վրա, և որոնք մասնակցում են հասարակական կարծիքի ձևավորմանը կամ ակտիվորեն մասնակցում են օրենսդիր և գործադիր իշխանությունների քննարկումներին՝ օրենքների կամ որոշումների ընդունման ժամանակ»,- ասել է «Ժողովրդի ուժի» առաջնորդներից Գուրամ Մաճարաշվիլին՝ թիմակիցների հետ այսօր անցկացրած ճեպազրույցում։
Օրինագծի համաձայն, հասարակական և մեդիա կազմակերպություններին որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ կգրանցի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը։ Գրանցումից խուսափած սուբյեկտների նկատմամբ կկիրառվեն վարչական տույժեր: Տուգանքի վճարումը սուբյեկտին չի ազատի որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցվելու պարտավորությունից։
Խորհրդարանական մեծամասնության անդամների կարծիքով՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծում ներառված է ժողովրդավարական երկրների լավագույն փորձը և հիմնականում կազմված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող համապատասխան օրենսդրության համաձայն։
ԱՄՆ-ում 1938 թվականին ընդունված «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը» (Foreign Agent Registration Act -FARA), նպատակ ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ կանխել օտարերկրյա քարոզչությունը ԱՄՆ-ում։ Ավելի ուշ օրենքը փոփոխության է ենթարկվել, և դրա շրջանակը ավելի նեղ է դարձել։ Այսօր FARA-ն ավելի շատ վերաբերում է օտարերկրյա լոբբիստական կազմակերպություններին և լոբբիստներին:
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենք՝ 2012 թվականից գործում է նաև Ռուսաստանում։ Մինչև 2022 թվականը «օտարերկրյա գործակալ» հասկացությունն այնքան է ընդլայնվել, որ այն կարող է կիրառվել գրեթե ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ։ «Օտարերկրյա գործակալներ» հայտարարվածներին արգելվում է անչափահասների հետ կապված կրթական գործունեություն ծավալել և նրանց համար տեղեկատվական արտադրանք ստեղծել, կազմակերպել հանրային միջոցառումներ կամ գումար փոխանցել դրանց կազմակերպիչներին։ «Օտարերկրյա գործակալներին» արգելվում է աշխատել պետական ծառայությունում, մասնակցել պետական մարմինների հետ հասարակական խորհուրդներին, ընտրական հանձնաժողովներին և նախընտրական քարոզարշավին և այլն։
