Զուգդիդի քաղաքի Մեսխիա փողոցի ֆուտբոլի դաշտում 14-ամյա տղա է սպանվել: Ծանրացուցիչ հանգամանքներում կատարած կանխամտածված սպանության մեղադրանքով ոստիկանությունը 2005 թվականին ծնված անչափահաս է ձերբակալել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը վիճաբանությունից հետո, սառը զենքով մի քանի վիրավորում է հասցրել անչափահասի մարմնին։ Մինչ հիվանդանոց տեղափոխվելը վիրավորը մահացել է։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին արձանագրվել է կանխամտածված սպանության 49 և սպանության փորձի 87 դեպք։
Նոյեմբերի 18-ին Թբիլիսիում 36-ամյա կին է սպանվել: Ոստիկանները 22-ամյա երիտասարդի են ձերբակալել կանխամտածված սպանության մեղադրանքով: Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալը Թբիլիսիում վարձակալած բնակարանում դանակով մի քանի վիրավորում է հասցրել նոր ծանոթացած կնոջ մարմնին։ Կինը տեղում մահացել է:
Նույն օրը, Կվարելիի շրջանի Շիլդա գյուղում սպանվել է 25-ամյա Գիգա Արջևնիշվիլին։ Սպանության մեղադրանքով ձերբակալվել է սպանվածի համագյուղացի 37-ամյա տղամարդը։ Ստացած վնասվածքների պատճառով նա տեղափոխվել է Թելավիի ռեֆերալ հիվանդանոց։
Հոկտեմբերի 30-ին ոստիկանությունը 26-ամյա երիտասարդի կանխամտածված սպանության մեղադրանքով բերման է ենթարկել 33-ամյա մի տղամարդու։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, վիճաբանության հողի վրա, դանակով մի քանի վիրավորում է հասցրել ծանոթին։ Վիրավորը տեղում մահացել է։
Հոկտեմբերի 27-ին Սիղնաղիի շրջանում 35-ամյա տղամարդը սպանել է 34-ամյա քրոջը։ Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։
Հոկտեմբերի 9-ին, Թելավիում 22-ամյա Թոռնիկե Գամխվետելաշվիլին սպանել է իր կնոջը՝ Մարիամ Գամտկիցուլաշվիլիին, ում հետ գտնվում էր չգրանցված ամուսնության մեջ։ Թոռնիկե Գամխվետելաշվիլիին ոստիկանությունը բերման է ենթարկել նաև սպանությունից 2 օր առաջ՝ ընտանեկան բռնության մեղադրանքով։ Դատախազությունը պահանջել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառել, սակայն Թելավիի շրջանային դատարանի դատավոր Մամուկա Ծիկլաուրին 2000 լարիի չափով գրավ է կիրառել և ազատել բանտից։
Նույն օրը Թբիլիսիի Վաժա-Փշավելա պողոտայի բնակելի շենքի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել։ Ոստիկանությունը ձերբակալել է 39-ամյա տղամարդու, ով նախկինում դատապարտվել է կանխամտածված սպանության մեղադրանքով։ ՆԳՆ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Պ.Պ.-ն, վրեժխնդրության պատճառով, Օ.Պ.-ին իր վարձակալած բնակարանում պատճառել է ֆիզիկական վնասվածքներ, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է։
Հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Միրիան Մեփեի պողոտայում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է 40-ամյա կնոջ՝ Մ.Ս.-ի դին, իսկ բնակարանի վարձակալը՝ օտարերկրյա քաղաքացի, 20-ամյա Ի.Զ.-ն՝ ձերբակալվել է: Դատախազության տեղեկություններով՝ մեղադրյալ տղամարդը դանակով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում կինը տեղում մահացել է։
Օրեր առաջ Թբիլիսիի և շրջանների ոստիկանական բաժանմունքների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին ասել էր, որ այս տարի որոշ տեսակի հանցագործությունների թիվը նվազել է, իսկ բացահայտման ցուցանիշը՝ աճել։
