Օկուպացված Գալիի շրջանում բնակվող Վրաստանի քաղաքացի Թեմուր (Վիտալի) Կարբաիայի սպանության գործով` այսպես կոչված դատախազության կողմից հետախուզման մեջ գտնվող «միլիցիոներ» Դավիթ Կվեկվեսկիրին Զուգդիդիում ձերբակալվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կվեկվեսկիրին կալանավորվում է դատավորի որոշման հիման վրա ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։ «Մթավարի արխի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Գալիի բնակիչ «միլիցիոները» մոտ մեկ ամիս թաքնվել է Զուգդիդիում։
Փետրվարի 9-ին, այսպես կոչված դատախազությունը քրեական գործ է հարուցել կրտսեր լեյտենանտ Դավիթ Կվեկվեսկիրիի և ևս երկու «միլիցիոներների»՝ կապիտան Ալբերտ Զարաքուայի և լեյտենանտ Վիանոր Աբշիլավայի դեմ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խմբի կողմից դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և լիազորությունները չարաշահելու համար։
Այսպես կոչված դատախազության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Կվեկվեսկիրին ոչ սթափ վիճակում գտնվող ձերբակալված Վիտալի Կարբաիային բերման է ենթարկել Գալիի ոստիկանություն, որտեղ ապօրինի խուզարկել է նրան։ Խուզարկության ավարտին Կարբաիան նրա նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ է արել, որից հետո Կվեկվեսկիրին հարվածել է նրան։ Գործի նյութերի համաձայն՝ Թեմուր Կարբաիան ֆիզիկական բռնության է ենթարկվել Ալբերտ Զարաքուայի և Վիանոր Աբշիլավանի կողմից։
Ինչպես հայտնել են այսպես կոչված դատախազությունից՝ Թեմուր Կարբաիան կրծքավանդակի վնասվածք է ստացել բութ առարկայից, կոտրվել է չորս կողոսկր, ունեցել է աջ աչքի վերին և ստորին կոպերի կապտուկներ։ Դաժան ծեծի ենթարկված Կարբաիան տեղափոխվել է ժամանակավոր կալանավայր և հաջորդ օրը ազատ արձակվել։
Թեմուր Կարբաիան մահացել է դեկտեմբերի 9-ին Սոխումիի հիվանդանոցում, որտեղ մեկ օր առաջ է տեղափոխվել Գալիի կենտրոնական շրջանային հիվանդանոցից։
Դե ֆակտո իշխանությունները փետրվարի 10-ին ձերբակալել են Զարաքուային և Աբշիլավային։ Այսպես կոչված դատախազությունը հայտարարել է, որ Կվեկվեսկիրիի գտնվելու վայրը պարզելու համար օպերատիվ-որոնողական աշխատանքներ են տարվում։
Վրաստանի ՆԳՆ-ն դիտավորյալ սպանության մեղադրանքով հետաքննում էր Թեմուր Կարբաիայի գործը։
