Օկուպացված Աբխազիայում՝ Գալի քաղաքում, Սոխումիի հիվանդանոցում մահացել է Վրաստանի քաղաքացի, 43-ամյա Թեմուր Կարբաիան, ով դաժան ծեծի էր ենթարկվել այսպես կոչված միլիցիայի աշխատակիցների կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Սպանության մասին տեղեկությունը տարածել է աբխազական Telegram ալիքը։ «Աբխազիա-Ցենտրը» գրել է, որ բանավոր վիճաբանությունից հետո երեք զինված անձինք ծեծի են ենթարկել տեղի բնակիչ Թեմուր Կարբաիային. «Նրան դաժան ծեծի են ենթարկել։ Տուժածն այնքան է վատացել, որ նրան ստիպված հոսպիտալացրել են Սոխումիում, որտեղ նա մահացել է այդպես էլ գիտակցության չգալով։ Կարբաիան օրենքի հետ խնդիրներ ուներ Էնգուրի գետի երկու կողմերում, և նա գտնվում էր աբխազ և վրացի իրավապահների տեսադաշտում»:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները հաստատել են Վրաստանի քաղաքացու մահվան փաստը, սակայն հերքել են Թեմուր Կարբաիային ապօրինի ձերբակալելու փորձը։ «Ելնելով այն հանգամանքից, որ գործընթացը զարգացել է օկուպացված տարածքի խորքում, այսինքն՝ օկուպացված Գալի քաղաքում, շարունակվում է լրացուցիչ տեղեկությունների հավաքագրման գործընթացը», - հայտնել են ՊԱԾ-ից։
Միջադեպին արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով, օկուպացված Աբխազիայում տեղի միլիցիայի դաժան վերաբերմունքին Վրաստանի ևս մեկ քաղաքացի է զոհ գնացել։
«Այս ողբերգական իրադարձությունը ևս մեկ անգամ հիշեցում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում մարդու իրավունքների բացահայտ խախտման մասին։ Ցավում եմ, որ նման դեպքեր են տեղի ունենում անգամ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակից հետո»,- նշում է Զուրաբիշվիլին։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի գնահատմամբ՝ Վրաստանի քաղաքացու կյանքի իրավունքի ենթադրյալ խախտման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ այն վերահսկողություն է իրականացնում օկուպացված տարածքի նկատմամբ։
«Ցավալի է, որ օկուպացիոն ռեժիմը դեռ անպատիժ է թողնում Վրաստանի չորս քաղաքացիների՝ Դավիթ Բաշարուիի, Գիգա Օթխոզորիայի, Արչիլ Տատունաշվիլիի և Իրակլի Կվարացխելիայի սպանության համար պատասխանատու անձանց։ Ինչպես նաև, դեռևս չի հետաքննվում մեկ ամիս առաջ Վրաստանի քաղաքացու սպանության փաստը օկուպացված տարածքում՝ Կիրբալի գյուղի մոտ։ Վերոնշյալի ֆոնին միջազգային կազմակերպությունների և ընդհանուր առմամբ միջազգային հանրության ներգրավվածությունը հատկապես կարևոր է կյանքի իրավունքի ենթադրյալ խախտումների կանխարգելման համար, քանի որ նման գործողությունների անպատժելիությունը հատուկ վտանգի տակ է դնում Վրաստանի քաղաքացիների կյանքը»,- ասել է հանրային պաշտպանը։
Պետական անվտանգության ծառայության 2022 թվականի հաշվետվության համաձայն՝ 2022 թվականին օկուպացված Աբխազիայի ուղղությամբ ձերբակալվել է Վրաստանի 13 քաղաքացի։
Վրաստանի երեք քաղաքացիներ անօրինական կալանքի տակ են օկուպացված Աբխազիայում։
29-ամյա Իրակլի Բեբուան արդեն երրորդ տարին է, ինչ անազատության մեջ է։ Նրա առողջական վիճակը ծանր է։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Բեբուան ձերբակալվել է Գալիի շրջանում՝ Աբխազիայի դրոշն այրելու համար։ Նրա դեմ գործ է հարուցվել այսպես կոչված քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այդ թվում՝ պետական դրոշը պղծելու համար և 2020 թվականի դեկտեմբերին նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։
2023 թվականի մայիսին 25-ամյա Քրիստինե Թակալաձեն դատապարտվել է 10 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատախազությունը նրան մեղադրում է «ի շահ վրացական հատուկ ծառայությունների լրտեսության» մեջ։
2022 թվականի նոյեմբերին Սոխումիում այսպես կոչված Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի քաղաքացի, Գալիի բնակիչ, 29-ամյա Ասմաթ Թավաձեին։ Նա մեղադրվում է թմրամիջոցներ գնելու և պահելու մեջ։