Գորիի շրջանային դատարանը «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի հանդեպ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Սոսո Մաիսուրաձեի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Դատավոր Դավիթ Մակարիձեն ընդունել է դատախազության միջնորդությունը։ Պաշտպանական կողմը պահանջում էր մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Կայացած դատավարության ժամանակ Սոսո Մաիսուրաձեն նույնպես ընդունել է հանցանքը։
Հունիսի 17-ին Զուրաբ Ջափարիձեն ծեծի է ենթարկվել Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհին գտնվող «Սմարթ» սուպերմարկետի ավտոկայանատեղիում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչն իր կուսակիցների հետ մեկնում էր Բորջոմի՝ լիբերալ ակադեմիայի ճամբարում թրեյնինգ անցկացնելու։ Նրա վրա հարձակվել են, երբ նա մենակ նստած է եղել մեքենայում և սպասել, թե երբ են ուղևորները վերադառնալու սուպերմարկետից։
Ավելի ուշ սոցցանցում Սոսո Մաիսուրաձեի անունից հայտարարություն է հրապարակվել, որտեղ գրվել է, որ Ջափարիձեի վրա հարձակման շարժառիթը «պատրիարքին վիրավորելն» էր։
«Ես Սոսո Մաիսուրաձեն եմ՝ Գորիից։ Զուրա Ջափարիձեին ես եմ ծեծել։ Նրան ծեծում են մեր երեխաներին այլասերելու համար, ծեծում են պատրիարքին ու եկեղեցուն վիրավորելու համար, ծեծում են իր մերկ հետույքը թշնամուն ցույց տալու արարքի համար... Ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ թաքնվել»,- գրել է Մաիսուրաձեն, ով նույն օրը ձերբակալվել է իրավապահների կողմից։
Սոսո Մաիսուրաձեին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է բռնությանը։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում։
Զուրաբ Ջափարիձեի վրա հարձակումից անմիջապես հետո «Վրաստանն առաջին հերթին» շարժման հիմնադիր Վատո Շաքարիշվիլին իր համախոհների հետ ժամանել է Բորջոմի՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում էր լիբերալ ակադեմիայի երիտասարդական ճամբարը։ Նրանք քարեր ու ներկեր են նետել հյուրանոցի բակ, հայհոյել ու սպառնացել ճամբարի մասնակիցներին։ Հարձակման ժամանակ ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել է «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»-ի անդամի ավտոմեքենան։ Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով (ուրիշի գույքը ոչնչացնելը): Մինչ այժմ ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել։
