10 000 մարդ է միացել ծնողների ասոցիացիայի նախաձեռնությանը, որը պետությունից պահանջում է հոգ տանել դպրոցներում առողջ սննդի ծրագիր ներդնելու մասին և անհապաղ դադարեցնել անառողջ սննդի վաճառքը դպրոցների բուֆետներում։ Խնդրագիրն արդեն փոխանցվել է Կրթության և գիտության նախարարությանը, Պարենի ազգային գործակալությանը, Հանրային պաշտպանին և Վրաստանի խորհրդարանի կրթության հանձնաժողովին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Ներկայում դասերին հաճախում են հիմնականում սոված երեխաներ։ Պետությունը չի կարողանում սնունդ ապահովել աշակերտների համար։ Շատ ընտանիքներ հնարավորություն չունեն իրենց երեխաների համար սնունդ ապահովել, ինչը մեծացնում է երեխաների միջև անհավասարությունը։ Շատ դպրոցներ չունեն բուֆետ: Այնտեղ, որտեղ գործում է բուֆետ, դպրոցի տարածքը վարձակալում է մասնավոր անձը, այնտեղ բուֆետի փոխարեն խանութ է բացվում, որտեղ վաճառվում են առողջության համար վնասակար ապրանքներ։ Այսպես կոչված բուֆետում վաճառվում են գազավորված ըմպելիքներ, քաղցր, կասկածելի որակի քաղցրավենիք և հացաբուլկեղեն, ինչը հակասում է կրթության և գիտության նախարարի 410 հրամանով սահմանված պահանջներին, որը սահմանում է դպրոցական արգելված սննդամթերքի ցանկը (մաստակ, կոնֆետներ, չիփսեր և այլն»,- ասվում է խնդրագրի մեջ։
«Ծնողները հանուն կրթության» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ աշակերտների ծնողներն արդեն հանդիպել են կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ։ Նախարարի խոսքով՝ դպրոցների սննդի վերաբերյալ նոր կարգի նախագիծ է մշակվում, որը կապահովի ավելի առողջ բուֆետներ և համապատասխան հիգիենիկ պայմաններ։ Նախարարը խոստացել է, որ առաջիկա 2 ամսում այս հարցը կլուծվի։ Այն դպրոցներում, որտեղ բուֆետ չկա, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում, նախարարությունը կուսումնասիրի ենթակառուցվածքները և կդիտարկվեն տարբեր հնարավորություններ։ Ինչ վերաբերում է դպրոցական սննդի ծրագրի իրականացմանը, նախարարը ծնողներին խոստացել է, որ նրանց կընդգրկի աշխատանքային գործընթացում։ Նախարարի խոսքով՝ պետության կողմից մշակվում են մի քանի մոդելներ, և այդ խնդրի լուծումը կարող է տևել 1 կամ 2 տարի։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2019 թվականի տվյալներով՝ Վրաստանում գրեթե յուրաքանչյուր չորրորդ երեխան (24,4%) ապրում է աղքատության մեջ։ Հարցված աշակերտների 77%-ն ասում է, որ դպրոց գալով երբեմն (42%) կամ միշտ (35%) քաղց է զգում, ինչն ուղղակիորեն ազդում է աշակերտների գրագիտության ցածր արդյունքների վրա։
«Վրաստանում դպրոցական սննդի համակարգի ստեղծման կարիքներն ու հեռանկարները» քաղաքականության փաստաթղթի համաձայն՝ մինչև 2021 թվականը երկրում ապրել է մինչև 18 տարեկան 189 690 սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող երեխա։ Թերսնումն իր բոլոր ձևերով ամենամեծ ազդեցությունն է ունենում աղքատ և մարգինալացված համայնքներում ապրող երեխաների և դեռահասների վրա:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ուսումնասիրության համաձայն՝ կարևոր խնդիր է դեռահասների մոտ երկաթի և յոդի պակասը, ինչը նրանց աճի, զարգացման և անեմիայի հետ կապված խնդիրներ է առաջացնում:
Դպրոցական սնուցման ծրագրերի միջազգային փորձի համաձայն՝ դպրոցական կերակրման մոդելը ենթադրում է աշակերտներին պատրաստի սննդի ամենօրյա տրամադրում ֆիքսված ժամին (հիմնականում նախաճաշ և/կամ ճաշ): Այս մոդելը պահանջում է համապատասխան խոհանոցային սարքավորումներ դպրոցներում սննդի պատրաստման համար կամ պատրաստի կերակուրների կազմակերպված մատակարարում:
Ծալենջիխայի մունիցիպալիտետում, որտեղ տեղական իշխանությունները Վրաստանում առաջին անգամ առաջին դասարանցիներին սննդով ապահովելու ծրագիր են ներդրել, 30 հանրակրթական դպրոցի 300 առաջին դասարանցիների սնունդը ֆինանսավորվում է օրական 4 լարիով։