2022 թվականին Եվրոպայում ապաստան է հայցել Վրաստանի շուրջ 29 000 քաղաքացի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրամիության ապաստանի գործակալությունը (EUAA) հրապարակել է 2022 թվականի ամփոփ տվյալները, որոնց համաձայն՝ անցյալ տարի ԵՄ երկրներում ապաստան է հայցել Վրաստանի 28 797 քաղաքացի։ Առաջին անգամ դիմում է ներկայացրել 26 400 քաղաքացի, կրկնակի՝ 2 397 քաղաքացի։ 2022 թվականին ապաստան հայցողների թիվը 2021 թվականի համեմատ կրկնապատկվել է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վրաստանի քաղաքացիների դիմումների բավարարման ցուցանիշը կազմում է 4 տոկոս։ Անցյալ տարի միայն 468 ապաստան հայցողի է տրվել փախստականի կարգավիճակ, իսկ 18 089-ին մերժվել է կարգավիճակի տրամադրումը: 258-ը ստացել է օժանդակ (ժամանակավոր) պաշտպանություն։ Այս պահին քննարկման փուլում է գտնվում 15 328 գործ։

Վրաստանն այն երկրների տասնյակում է, որոնց քաղաքացիներն ամենաշատ դիմումներ են ներկայացրել։ Ապաստանի հայցերի թիվը 50%-ից հասել է 100%-ի՝ Պակիստանի (37 000 դիմում), Բանգլադեշի (34 000) և Վրաստանի (29 000) քաղաքացիների դեպքում։

Ամենամեծ թվով դիմումներ, ինչպես նախորդ տարիներին, ներկայացրել են Սիրիայի (մոտ 132 000) և Աֆղանստանի (129 000) քաղաքացիները։ Երրորդ խոշոր խմբում են Թուրքիայի քաղաքացիները (55 000), որին հաջորդում են Վենեսուելայի (51 000) և Կոլումբիայի (43 000) քաղաքացիները։ Եվրամիության ապաստանի գործակալությունը գրում է, որ առնվազն 2008 թվականից ի վեր անցյալ տարի ամենաշատ դիմումները ներկայացրել են թուրքերը, վենեսուելացիները, կոլումբիացիները, բանգլադեշցիները և վրացիները։

2014-2022 թվականներին ԵՄ երկրներում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը հետևյալն է՝ 2014 թվականին՝ 8 728, 2015 թվականին՝ 8 049, 2016 թվականին՝ 8 573, 2017 թվականին՝ 11 579, 2018 թվականին՝ 19 959, 2019 թվականին՝ 22 118, 2020 թվականին՝ 8 508, 2021 թվականին՝ 14 647, իսկ 2022 թվականին՝ 28,797:

Անցյալ տարվա օգոստոսին ԵՄ ապաստանի գործակալության հրապարակած զեկույցում, որը վերաբերում է միգրացիայի պատճառներին, ասվում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա էական տնտեսական և սոցիալ-քաղաքական ազդեցություն ունեցավ Վրաստանի վրա, ինչը ստիպեց իր քաղաքացիներին ապստանի հայց ներկայացնել ԵՄ երկրներ: Մասնավորապես, ըստ զեկույցի՝

  • Պատերազմի բռնկումը դրդեց Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիներին տեղափոխվել Թբիլիսի, ինչի հետևանքով աճել է բնակարանների պահանջարկը և 2022 թվականի մայիսի դրությամբ վարձավճարների բարձրացել են 101%-ով,
  • Տարեկան գնաճը բարձր է եղել՝ 13%, իսկ գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում հասել է 19%-ի,
  • 2022 թվականի մարտին անցկացված հարցման համաձայն՝ հարցմանը մասնակցած 2024 վրացիների 81%-ը կարծում էր, որ Ուկրաինայում պատերազմը ապագայում բացասաբար կանդրադառնա իրենց ընտանիքների տնտեսական բարեկեցության վրա։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Վրաստանից քաղաքացիների զանգվածային արտագաղթը կապում է Եվրամիության հետ 2017 թվականի մարտից կիրառվող առանց վիզայի ռեժիմի հետ։ Նրա խոսքով, երբ տնտեսապես ուժեղ երկիրը հեշտացնում է վիզային ռեժիմը տնտեսապես ավելի թույլ երկրի բնակչության համար, բնական է, որ դա նպաստում է բնակչության արտահոսքին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։