«Եվրոպան խաղաղություն է: Սա իսկական խաղաղ ապագա է, ինչ էլ որ խոսեն որոշ ճակատներում, ինչը բոլորովին անհասկանալի է։ Մեր խաղաղ և ազատ ապագան նրանց հետ է, բայց մեր ինքնությամբ, մեր արժեքներով և ամենակարևորը՝ մեր զարգացմամբ»,- մայիսի 9-ին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նախագահի խոսքով՝ Վրաստանը չպետք է բաց թողնի եվրոպական ապագայի հնարավորությունը։
«Պետք է ամեն կերպ ստիպել բոլորին, որպեսզի այս հնարավորությունը բաց չթողնենք։ Իմ հույսն այն է, որ մենք Եվրոպան կբերենք այստեղ, որ այստեղ կստանանք այն ամենը, ինչի համար գնում ենք Եվրոպա: Թող այստեղ լինի կյանքի և աշխատանքի այն չափանիշն ու բարգավաճումը, որը մենք փնտրում ենք այլուր:
Մենք Եվրոպայի հետ շատ ընդհանրություններ ունենք, բայց մեր երկիրը պակաս չէ, և եկեք եվրոպացիներին բերենք այստեղ։ Այստեղ մենք ունենք Սև ծովի պատկերը (քարտեզը), որի մի մասն ենք կազմում և որն այսօր և վաղը կմիավորի Եվրոպան և Վրաստանը, հենց այն Սև ծովը, որը ողջ խորհրդային ժամանակաշրջանի ընթացքում մեզ բաժանում էր՝ ինչպես պատը, այսօր արդեն կամուրջ է, կամուրջ, որը կարող է շատ բան տալ ոչ միայն Վրաստանին, այլ նաև Եվրոպային: Նրանք շատ լավ հասկանում են մեր ռազմավարական տեղը, մեր ապագա դերը։ Եթե մենք կարողանանք լինել այնտեղ, որտեղ պետք է, դա շատ կարևոր կլինի հենց Եվրոպայի համար»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահն արձագանքել է նացիզմի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին և ասել, որ քանի դեռ չի պարտվել վերջին տոտալիտարիզմը, մինչև չեն ազատագրվեն բոլոր գրավյալ տարածքները՝վերջնական հաղթանակ չի լինի. «Այս հաղթանակի ճանապարհին մենք ենք ճանապարհը մեր օկուպացված տարածքների համար, մեր աբխազ և օս բնակչության համար, մենք ենք ճանապարհը դեպի Եվրոպա, մենք ենք ճանապարհը դեպի խաղաղություն, մենք ենք ճանապարհը դեպի ազատություն»։
Եվրոպայի օրվա կապակցությամբ Վրաստանի քաղաքացիներին դիմել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով, վրացիները հստակ ընտրություն են կատարել հանուն եվրոպական արժեքների, հանուն ազատության, ուստի նրանց ապագան ընդհանուր եվրոպական ընտանիքում է։
2022 թվականի հունիսի 23-ին Եվրոպական միության 27 անդամ երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին սահմանել է 12 հանձնարարականներ, որոնցից են ապաօլիգարխացումը, քաղաքական բևեռացման լուծումը, դատական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվամիջոցների միջավայրի բարելավումը։ Եվրոպական հանձնաժողովը 2023 թվականի աշնանը կպատրաստի Վրաստանի կողմից հանձնարարականների կատարման գնահատականը և կդիմի Եվրոպական խորհրդին, որը վերջնական որոշումն է կայացնում կարգավիճակի վերաբերյալ։ Հասարակական կազմակերպությունների վերջին զեկույցի համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովի 12 հանձնարարականներից միայն մեկն է ամբողջությամբ իրականացվել։