Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Ինալ Արձինբային ազատել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ պաշտոնակատար է նշանակել Իրակլի Տուժբային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
Այսպես կոչված նախագահը հրաման է արձակել այսօր՝ մայիսի 7-ին։ Ինալ Արձինբայի ազատ արձակման պատճառը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ նա հարցաքննության համար կանչվել է դե ֆակտո Պետական անվտանգության ծառայություն։ Բացի այդ, Բժանիայի կողմից սահմանված արգելքի պատճառով, նա մոտ մեկ շաբաթ է չի կարողանում լքել օկուպացված շրջանը։
34-ամյա Ինալ Արձինբան, Աբխազիայի այսպես կոչված արտաքին գործերի նախարարության ղեկավար է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 17-ին։ Նա առաջին այսպես կոչված նախագահ Վլադիսլավ Արձինբայի ազգականն է։ Մինչ այդ Ինալ Արձինբան Ռուսաստանի նախագահի աշխատակազմում եղել է ԱՊՀ երկրների, Աբխազիայի և «Հարավային Օսիայի» հետ սոցիալ-տնտեսական համագործակցության բաժնի աշխատակից և ղեկավարել է Ուկրաինայի վերահսկողության վարչությունը։ 2015 թվականին Ուկրաինայի դատախազությունը հեռակա մեղադրանք է առաջադրել Արձինբային՝ Ուկրաինայի պետական սահմանը փոխելու նախապատրաստման, հանցակիցներ հավաքագրելու և Օդեսայի մարզում «Բեսարաբիա» ինքնիշխան պետական սուբյեկտի անօրինական հռչակման համար նախադրյալներ ստեղծելու համար, ինչպես նաև՝ այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու համար։ 2015 թվականից Ուկրաինան Արձինբայի նկատմամբ հետախուզում է հայտարարել։
Վրաստանի օկուպացված շրջանում այսպես կոչված արտաքին գործերի նախարար նշանակվելուց հետո Ինալ Արձինբան ակտիվորեն քննադատել է միջազգային կազմակերպություններին։ Նա ԱՄՆ Պետդեպարտամենտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) և Եվրամիությանն անվանել է «Աբխազիայի ագրեսիվ մեկուսացման սուբյեկտներ»։ Նրա որոշմամբ՝ Աբխազիայում արգելվել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը, որոնք նպաստում են վրացիների և աբխազների միջև շփումներին։ ԱՄՆ ՄԶԳ/Կովկասի առաքելության տնօրեն Ջոն Փենելը հայտարարվել է պերսոնա նոն գրատա:
Ինալ Արձինբան սատարել է այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը, որը Ասլան Բժանիան դե ֆակտո խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել այս տարվա փետրվարին։
