Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո ՆԳՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի («Ռոսգվարդիա») հետ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Փաստաթղթին՝ որպես «հակազգային» նախաձեռնություն, դեմ էին արտահայտվում այսպես կոչված ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական կազմակերպությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Մենք կիսում ենք քաղաքացիների բոլոր զգացմունքներն ու մտահոգությունները։ Այս առումով, որպես ՆԳ նախարար, պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր գերատեսչությունում, ինչպես նաև երկրի ողջ ղեկավարության մեջ չկան մարդիկ, ովքեր պատրաստ են գործել և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ի վնաս Աբխազիայի պետության ազգային շահերի կամ մեր քաղաքացիների»,- ասել է դե ֆակտո ներքին գործերի նախարար Ռոբերտ Կյուտը։
Նրա խոսքով՝ գործող սահմանադրությունն ու օրենսդրությունը թույլ չեն տալիս Աբխազիայում հասարակական անվտանգությունն ու կարգուկանոնը ապահովել օտար պետության ուժային կառույցների կողմից․
«Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և այլ իրավապահ մարմիններն ունեն բավարար կադրեր՝ հասարակական կարգը պաշտպանելու, հասարակական անվտանգությունն ապահովելու, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարելու, զենքի առևտրի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը պաշտպանելու համար, հանցագործության դեմ ուժային աջակցության միջոցների համար»։
Տեղեկությունները այն մասին, որ օկուպացված Աբխազիայի այսպես կոչված ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է պայմանագիր կնքել «Ռոսգվարդիայի» հետ, տարածվել է փետրվարի 9-ին։ Աբխազական լրատվամիջոցները հրապարակել են համաձայնագրի նախագիծ, ըստ որի համագործակցությունը ներառում է Աբխազիայի տարածքում հասարակական կարգի ապահովումը և ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պաշտպանությունը։
Այսպես կոչված ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական կազմակերպությունների կարծիքով՝ համաձայնագրի ստորագրման դեպքում Ռուսաստանի ուժային կառույցներին հնարավորություն կտրվի ուղղակիորեն միջամտել Աբխազիայի ներքաղաքական գործերին։
«Համաձայնագիրը, որով հարևան պետության Ազգային գվարդիայի զորքերը կսկսեն կարգուկանոն հաստատել Աբխազիայում, ոչ միայն հարված է մեր երկրի անկախությանը, այլև այն ջնջելու է այն ամենը, ինչին մենք հասել ենք 30 տարվա ընթացքում։ Միլիցիայի գործառույթները կհանձնենք օտարներին։ Սա ավելին է, քան դավաճանությունը»,- ասել է Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի նախկին պատգամավոր Ալմաս Արձինբան։
Համաձայնագրի ստորագրման ընդդիմախոսները պահանջում էին դե ֆակտո ներքին գործերի նախարարի հրաժարականը։